ԱՄՆ նախկին առաջնորդ Բարաք Օբաման խոչընդոտել է 2016-ին փոխնախագահ Ջո Բայդենի՝ նախագահի պաշտոնում առաջադրվելուն, հաղորդում է The New York Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ Օբաման դեմ է հանդես եկել Դեմոկրատական կուսակցությունից Բայդենի թեկնածությանը։
Նշվում է, որ Օբաման մի քանի շաբաթ շարունակ Բայդենին ակնարկել է, որ նա չպետք է առաջադրվի։
Օբաման համարել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կդառնա դեմոկրատներից լավագույն թեկնածուն։