Thursday, 18 06 2026
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Փաշինյանական դեմոկրատիան ոլորտը կործանելու ամենակարճ ուղին է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գեղամ Գևորգյանին գյուղատնտեսության նախարար նշանակել անհարգալից վերաբերմունք էր գյուղի և գյուղատնտեսության նկատմամբ այն պարզ պատճառով, որ վերջինս, լինելով իրավաբան, այս ոլորտի հետ բացարձակապես որևէ կապ չուներ, այստեղ էր հայտնվել մեկ տարի առաջ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վստահելիների թիմում, մի թեթև, բայց և հեռանկարոտ պաշտոնի հավակնություններով: Ընդ որում, գյուղատնտեսության նախարար նշանակվեց ամենավերջում, խիստ ուշացումով: Երկար փնտրում էին: Գտան, ու ի պատասխան հնչող քննադատությունների, վարչապետը հայտարարեց, որ իր նշանակյալը ամենալավը կարող է համակարգը կարգի բերել: Այդ նշանակումը ցույց տվեց կառավարության ոլորտի նկատմամբ ունեցած անլուրջ մոտեցումը, որքան էլ, որ գյուղատնտեսությունը նույն կառավարության հռչակած ռազմավարական առաջնահերթությունների շարքում էր: Նախարարության լուծարումը վերջնականապես հաստատեց գյուղատնտեսության ու գյուղի նկատմամբ Փաշինյանի անհարգալից վերաբերմունքը: Ընդ որում, մինչ պարոն Գևորգյանի նշանակումը գյուղնախարար էր նշանակվել պրոֆեսիոնալ կառավարիչ՝ մարդ, որ եթե ոլորտում շատ բաներ էլ լավ չէր պատկերացնում, արագ յուրացնում էր դրանք, ու ևս մի քանի ամիս, և Հայաստանը երրորդ հանրապետության պատմության ընթացքում ունենալու էր իր լավագույն նախարարներից մեկին:

Նույնը ընթացքում վարչապետի կողմից ջրտնտպետկոմի ղեկավար նշանակեց մեկը, որը, ոլորտի մարդ լինելով, այն խորքից պատկերացնում էր ու պատրաստ էր գլոբալ փոփոխություններ իրականացնելու: Սա էլ հազիվ մի քանի ամիս աշխատած, հասկացած, թե որտեղից և ոնց պետք է սկսել, «զոհ գնաց պալատական խարդավանքների», փաշինյանական թևերի միջև ընթացող «ազդեցությունների հստակեցմանը»: Օրերս էլ պաշտոնից ազատվեց ոռոգման համակարգերի ԾԻԳ-ի տնօրենը, որը, եզակի պրոֆեսիոնալ լինելով հանդերձ, ամբողջովին կոռուպցիայի մեջ թաթախված համակարգում կարողացել էր մաքրություն պահպանել և դա ապացուցել էր ժամանակի քննությամբ ու ոչ թավշյա լոզունգներով: Փաստորեն պարոն Փաշինյանը շտապեց ազատվել իր իսկ կողմից նշանակված պրոֆեսիոնալներից: Այս ոլորտի նորանշանակ չորրորդ պաշտոնյան Գեղամ Գևորգյանն էր, որ լինելով խոստումնալից իրավաբան, հազիվ մեկ ամիս առաջ իր ապագան տեսնում էր հենց գյուղատնտեսության մեջ, օրերս վարչապետի որոշմամբ տեղափոխվեց ՏՄՊՊՀ-ի նախագահ: Հավանաբար այն պատճառով, որ ինչպես ինքն էր ասում «մինչև նախարար նշանակելը իրենից միակ պահանջը եղել է ոլորտը կարգավորել և ոլորտում հանրության շահը պաշտպանել»:

Հանրության շահը պաշտպանելու օրինակը նա մինչ այդ արդեն տվել էր, իրեն մեկ ու կես մլն աշխատավարձ նշանակելով ու պարոն Ավինյանի հետ առնչություն ունեցող չրագործական ընկերությանն էլ 35 հազար դոլար դրամաշնորհ տրամադրելով: Ինչ մնում է ոլորտը կարգավորելուն, տրամաբանորեն հետևում է, որ գյուղոլորտում խնդիրները կարգավորվել են, ինչից ելնելով էլ վարչապետը որոշել է վերջինիս գիտելիքներն ու փորձը ներդնել մեկ այլ՝ տնտեսական մրցակցության ոլորտում կարգ ու կանոն հաստատելուն: Իրականում, հասկանալի է, որ Գեղամ Գևորգյանին փոխնախարարի կարգավիճակը թե՛ հոգեբանական և թե՛ ստատուսի առումով այլևս չէր կարող բավարարել: Հատկապես նախարար աշխատելուց հետո և այն իրողության պարագայում, որ նա փոխվարչապետ Ավինյանի մտերիմներից է: Հավելած, որ ինքը դառնալու էր ընդամենը շարքային փոխնախարար, գյուղատնտեսության հարցերի գծով, որ գրեթե նույնն է, թե տուրիզմի կոմիտեի պետ: Բայց հարցը Գեղամ Գևորգյանը չէ: Հարցն այն է, որ գյուղատնտեսությունը տնտեսության մեջ ՀՆԱ-ի ամենամեծ մասնաբաժինն ունեցող, ամենամեծ զբաղվածությունն ունեցող ու պարենային անվտանգություն ապահովող ոլորտներից է: Գյուղատնտեսություն ասվածը դա հողն է, ջուրն ու օր օրի «մաշվող-պակասող» գյուղացին: Նախկինները, ելնելով նրանից, որ ջրային տնտեսությունում ամենալուրջ «անտեր» քեշ փողերն էին շրջանառվում, վարչապետին ամենամոտ կանգնածը իրենցով էր անում այս յուղոտ պատառը: Մինչդեռ հողն էլ, ջուրն էլ պետք է լինեին նույն նախարարության կազմում: Հիմա արդեն գյուղնախարարությունը չկա, դրանով իսկ ոլորտի խնդիրների հետ կապված օդում կախված բազում անպատասխան հարցեր կան: Ջրային տնտեսությունը մեկ այլ նախարարությունում անհասկանալի կարգավիճակով ու անորոշ ապագայով կա: Վարչապետն էլ հանձնարարել էր, որ փետրվարի 15-ին ոռոգման համակարգը ստարտային վիճակում լինի:

Ուղիղ 70 օր անց, ապրիլի 25-ի դրությամբ Արարատյան դաշտում մայր ջրատարներում-կանալներում դեռևս ջուր չկա, ջրատարներն էլ բացարձակ մեծամասնությամբ չեն մաքրվել («Իմ քայլի» կարգախոսով, ինչպես էլեկտրականության պարագայում, այնպես էլ ոռոգման ջրի, ցանկացած պահին այն պետք է լիներ հասանելի, ու հիմա, կարծես, ուղիղ դրան ենք գնում): Իսկ ջուր չկա ոչ այն պատճառով, որ դրա անհրաժեշտությունը չկա (մարտի սկզբներից սկսած մարդիկ ծառ են տնկել և մինչ օրս դույլերով ու մեքենաներով են ջրում), այլ համակարգը փլուզված է, ջուր տվող չկա, ու կարիքն ունեցողն էլ չգիտի՝ ում դիմի, որ ջուր տան: Կառավարության մակարդակով հայտարարվել է ջրագողերի որս սկսելու մասին. «Մենք բոլոր տեղերում ստուգումներ ենք անելու, պարզենք՝ ովքեր են գողացել, հետո չասեք՝ բոլոր ջրօգտագործողների միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է՝ նստեն իրենց տեղը, թալանեն, ուտեն, վերջում գան ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարություն, դե՛ վճարի: Ամենաշատ թալանված ոլորտն է, հեսա հերթով հետևներից գնալու ենք»,- ասել է վարչապետը, ու քանի որ համակարգում աշխատածների հիմնական մասն այս կամ այն կերպ «մի քիչ թրջվել են», հիմա կամ փախած են կամ զբաղված անցյալի հետքերը մաքրելով: Ջուր տալու ժամանակ ու ցանկություն չկա: Նախարարությունից, ջրայինից կարևորագույն հարցերի առումով լուրջ ակնկալիք չկա, մնում էր գյուղատնտեսության մրցակցային պայմաններում զարգացումը, երբ ինչպես պարոն Փաշինյանն է ասում, շուկան ինքնին կկարգավորվի: Բայց այստեղ էլ շատ խառնաշփոթ վիճակ է ստեղծվել: Հարկերը թաքցնելու, պետությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառելու հիմնավորմամբ կալանավորեցին գյուղատնտեսական մթերք արտահանող հիմնական ընկերություններից մեկի տնօրենին, որ տարեկան ապահովում է արտահանման ավելի քան 20%-ը, և բառացիորեն երեկ, ինչպես և շատերի պարագայում սպասվում էր, Զարգացման եվրասիական բանկը հայտարարել է, որ դադարեցնում է «Սպայկա» ընկերության հետ կապված ֆինանսական ներդրումները, քանի որ Հայաստանից հնչող հայտարարությունների համաձայն՝ ընկերությանը սննկացում է սպասվում:

Բացարձակապես չվիճարկելով թե՛ ջրայինի մասով, թե՛ «Սպայկա»-ի մասով չարաշահումների, հանցագործության տարրերի հարցը, ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք բոլոր այս դեպքերում կառավարության մոտեցումն ամենաճիշտն ու արդարացվածն էր: Արդյոք վարչապետն իրո՞ք այդքան վստահ է, որ «Սպայկա»-ի փոխարեն կարտահանեն այլոք ու այնքան, որ արտադրանք իրացման առումով լուրջ խնդիրներ չեն լինի: Մինչև օրս գյուղացին ջուր չի ստացել՝ կառավարության գործունեության հետևանքով, տարին սկսվել է գյուղատնտեսական խորհրդատվություն չի ստացել, ինչպես և նախորդ տարում՝ նույնպես կառավարության գործունեության հետևանքով, հինը քանդել են, նորը դեռ չկա, միակը, որ կառավարության գործունեության հետ ուղղակի կապ չունի, «շուկայական արտահանումներն են», ստացվում է, որ այստեղ էլ են կառավարության օգնությամբ խաթարել: Գուցե կառավարությունը գտնում է, որ չարտահանված խաղողի, դեղձի ու ծիրանի խնդիրը իրենը չէ, այլ գյուղացիների, ինչպես որ հենց այս օրերին սառնարաններում «փչացած» հազարավոր տոննաներով խաղողի ու տասնյակ հազարավոր տոննաներով խնձորի դեպքում: Այդպես էլ շարունակվելու է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը՝ թե դա դեռ միայն սկիզբն է: Նշվածներից և ոչ մեկի դեպքում կառավարությունը նույնիսկ նվազագույն պրոֆեսիոնալիզմ չի դրսևորել, վաղվա պահանջը բավարարող հարցի լուծում չի տվել: Դրա համար համակարգում պրոֆեսիոնալներ են պետք և վերջիններիս խոսելու հնարավորություն, խնդիրները ցույց տալու և սրանց լուծումներն առաջարկելու հնարավորություն: Այլապես փաշինյանական դեմոկրատիան այս ոլորտը կործանելու ամենակարճ ուղին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում