Բաժնետոմսերի ռուսական շուկան շարունակում է արժեզրկվել Ուկրաինայում իրավիճակի սրման ֆոնին. Զգալիորեն նվազել են «Մեչելի», «Գազպրոմի», «Սբերբանկի» և մի շարք այլ ընկերությունների բաժնետոմսերը:
Ամենաշատը տուժել է «Մեչել» հանքարդյունահանող ընկերությունը, որի բաժնետոմսերը 10 րոպեի ընթացքում արժեզրկվել են 26%-ով՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Գազպրոմի» բաժնետոսմերի գին նվազել է 11%-ով: Ընկերության բաժնետոմսերը զգալի կորուստներ են կրում Ուկրաինայում իրավիճակի սրման կապակցությամբ:
Ինչ վերաբերում է «Սբերբանկին», ապա վերջինիս բաժնետոսմերը արժեզրկվել են 11.46%-ով:










































