Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ մուսուլմանների սուրբ գիրք հանդիսացող Ղուրանի համար արծաթյա կազմեր պատրաստող լավագույն վարպետներից մեկը հայկական արմատներ ունեցող Արարատ Չաթալբաշյանն է։
Վերջինիս պատրաստած արծաթապատ Ղուրանի օրինակները մեծ պահանջարկ են վայելում, նրա մոտ մշտապես հերթեր են գոյանում։
Պոլսահայ Արարատը նշել է. «Ես իմ գործին վերաբերվում եմ մեծ հարգանքով ու պատասխանատվությամբ, քանի որ գործ ունեմ Ղուրանի պես սուրբ գրքի հետ։ Երբեմն օգտվում եմ նաև օսմանյան արվեստագետների ստեղծագործություններից»։









































