Tuesday, 30 06 2026
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան

Հայաստանի նոր իշխանությունները վտանգ են զգում Ռուսաստանից, դա հենց նրանց զգոնության մասին է խոսում

«Առաջին լրատվական»-ի զրուցարկիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

-Պարոն Հայրապետյան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Նեզավիսիմայա գազետա» ռուսաստանյան թերթին և հայտարարել, թե Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Ըստ Ձեզ, ինչպե՞ս կարելի է գնահատել վարչապետի այս հայտարարությունը։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ ռուսական վասալության ռեժիմը պահպանվել է, իսկ թավշյա հեղափոխության արժեքները արտաքին քաղաքականության մեջ առհասարակ չեն կապիտալիզացվել։

– Ցավոք, Վարչապետը միանգամայն իրավացի է, դեռևս տեսանելիորեն չեն փոխվել ՌԴ-ի հետ մեր երկրի հարաբերությունները: Եթե համարում եք, որ նախկինում վասալային ռեժիմ է եղել, ապա նույնը կարող եք համարել նաև այսօր: Բայց դե միշտ է այդպես եղել. դեռևս դարեր առաջ էին հայկական զինված ուժերը հեգեմոնի կողմից մասնակցում համաշխարհային և տարածաշրջանային կռիվների՝ սկսած Տրոյական պատերազմում Զարմայր նահապետի խորենացիական հիշատակումից, մինչև Գավգամելայի ճակատամարտ կամ Հռոմի համար Ճորա պահակի հսկում, իսկ պարսիկների համար՝ կռիվ նրանց արևելյան թշնամիների դեմ: Իսկ թե որոնք են թավշյա հեղափոխության արժեքները, մի քիչ լավ չեմ պատկերացնում, թեև ցավով հիշում եմ, որ 2008-ին իմ հնչեցրած «Ազատ, Անկախ Հայաստան» հայրիկյանական կագախոսի Անկախ-ը 10 տարի անց փորձ արվեց դարձնել Արդար: Եթե ներքին քաղաքականության մեջ արժեքը եղել է Արդարությունը և այն կապիտալիզացվել է գեներալ Մանվելի «տուշոնկեքի» ազգայնացմամբ, ապա արտաքինում այդ արդարությունն այդքան ցցուն երևակել հնարավոր չէր, թեև Լուկաշենկոյին հակադարձվեց, իսկ Պուտինի առջև առաջին անգամ բարձրաձայնվեց մեր երկրի ինքնիշխան իրավունքներ ունենալու մասին:

-Մի շարք քաղաքագետներ նշում են, որ նախկին իշխանության ռուսամետ քաղաքականությունն այժմ փոխարինվել է գործող իշխանության պուտինամետությամբ։ Ո՞րն է դրա պատճառը, արդյո՞ք Հայաստանի նոր իշխանությունները վտանգ են զգում Ռուսաստանից։

– Քաղաքագետները հենց նման բաներ ասելու դիմաց են հոնորար ստանում: Իսկ որ Հայաստանի նոր իշխանությունները վտանգ են զգում Ռուսաստանից, դա հենց նոր իշխանության զգոնության մասին է խոսում: Ցանկացած սթափ հայ այդ վտանգը պարտավոր է զգալ. 200 տարվա պատմափորձը հակառակ բանի մեզ չի հանգեցրել:

-Խոսելով ԱՄՆ հետ հարաբերությունների մասին ՝ վարչապետն ասել է «Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես»: Արդյո՞ք տարակուսելի չեն Արևմուտքի նկատմամբ Փաշինյանի հայտարարությունները, և չե՞ն ազդի այդ հարաբերությունների վրա։

– Նախապես համաձայնելով Ձեզ հետ, որ ազդեցություն կլինի, Ձեր թույլտվությամբ այս հարցին պատասխանեմ խորհրդային շրջանի իմ ամենասիրելի անեկդոտներից մեկով: Այսպես. ամերիկացին ու սովետական քաղաքացին զրուցում են. ամերիկացին ասում է. «Մեր երկիրն ազատ է, ես կարող եմ կանգնել Սպիտակ տան առջև և ազատորեն հայհոյել պրեզիդենտ Ռեյգանին»: Սովետական քաղաքացին պատասխանում է. «Սովետական Միությունն էլ է ազատ երկիր, ես էլ կարող եմ կանգնել Կրեմլի առջև և ազատորեն հայհոյել պրեզիդենտ Ռեյգանին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում