Լոս Անջելեսի դատարանը չի բավարարել Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի խնդրանքը՝ մերժել զրպարտության գործով հայցը, որը ներկայացրել է Թաիլանդում փրկարարական գործողության մասնակից Վեռնոն Ուոնսորթը:
Ինչպես նշվում է, Մասկը մտադրվել է խուսափել դատավարությունից՝ պաշտպանվելով ԱՄՆ Սահմանադրության 1-ին փոփոխությամբ և «պատկերավոր վիրավորանք» ձևակերպմամբ:
2018թ. հուլիսին Թաիլանդի հյուսիսում քարանձավում փակված երեխաների փրկության գործողության ժամանակ Մասկը տեղի արտակարգ ծառայությանն առաջարկել է իր օգնությունը փոքր սուզանավի տեսքով:
Ուոնսորթը Twitter-ի իր էջում Մասկի ծրագիրն անվանել է փիար-հնարանք: Ի պատասխան՝ ձեռնարկատերը դայվերին անվանել է մանկապիղծ: Ավելի ուշ Մասկը նրանից ներողություն է խնդրել: Գործարարի խոսքով՝ դայվերի հասցեին վիրավորանքը նա ինքը գրել է «չարության պոռթկման» պահին, քանի որ իրեն դուր չի եկել փոքր սուզանավի մասին նկատողությունը իբրև «բարության ակտ»:
Սեպտեմբերին Ուոնսորթը դատի է տվել ամերիկացի գործարարին:
A judge denied Elon Musk's request to dismiss a defamation lawsuit from a British cave rescuer who Musk called 'pedo guy' in a tweet https://t.co/JcSyIBaKJu
— Bloomberg (@business) April 27, 2019












































