Բելգիայի թագավոր Ֆիլիպը ստորագրել է օրենք անչափահասների էֆթանազիայի մասին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ իսպանական Citizen Go հիմնադրամը հավաքել և բելգիացի միապետին էր փոխանցել 20 երկրների ավելի քան 200 հազար քաղաքացիների ստորագրությունները (այդ թվում՝ մոտ 5000 բելգիացների)՝ անչափահասների համար էֆթանազիայի մասին օրենքը չստորագրելու խնդրանքով:
Միջնորդագիրը ստորագրողների կարծիքով՝ Բելգիայի խորհրդարանի կողմից ավելի վաղ հավանության արժանացած փաստաթուղթը ողջ աշխարհում էֆթանազիայի մասին ամենասոսկալի օրենքն է:










































