Այսօր՝ ապրիլի 27-ին Հայաստանում առաջին անգամ նշում են Քաղաքացու օրը: Օրվա ընթացքում Երևանում և մարզկենտրոններում անցակցվում են տարատեսակ միջոցառումներ:
«Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Քաղաքացու օրը նշում է Գյումրիում․ «Պատահաբար ընտրեցի Գյումրին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մակունցը:
«Իրավունքի ուժը, որպես քաղաքացի, զգացինք անցյալ տարվանից, բայց դա չպետք է մեզ թուլացնի: Դա է մեր զարգացման ուղին, հույս ունեմ, որ մենք նորանոր պահանջներ կներկայացնենք: Այսօր ես զգացի մեկ տարի առաջվա էյֆորիայի համը: Անկախ նրանից՝ թավշյա հեղափոխությանն ովքեր են մասնակցել, այսօր, միևնույն է, ՀՀ բոլոր քաղաքացիների օրն է»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































