Monday, 29 06 2026
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ

Բևեռացումը Հայաստանում գնալով աճում է

Բնակչության կենսամակարդակի աճի (նվազման) մասին պատկերացում կազմելու համար մենք հաճախ համեմատում ենք միջին աշխատավարձերի աճը գնաճի հետ: Եթե միջին աշխատավարձը գնաճից բարձր է եղել, կարելի է համարել, որ կենսամակարդակն աճել է (միջինում հայաստանցին ավելի լավ է ապրել նախորդ տարվա համեմատ):

Սակայն առավել ճշգրիտ պատկերը ստացվում է գնաճի հետ ոչ թե միջին անվանական աշխատավարձը համեմատելիս, այլ դրամական եկամուտները համեմատելիս: Բանն այն է, որ տնային տնտեսությունների եկամտի միայն մի մասն է աշխատավարձը, մնացածը ինքնազբաղվածությունից, սեփականությունից, տրանսֆերտներից ու այլ աղբյուրներից եկամուտներն են: Ազգային վիճակագրական ծառայության` օրերս հրապարակած տվյալների համաձայն` 2012-ին (2013-ի տվյալները պարզ կլինեն մյուս տարի) միջին հաշվով տնային տնտեսության եկամուտների 52.4%-ն է եղել աշխատավարձերից: Համեմատաբար նշանակալի է կենսաթոշակներից ու նպաստներից եկամուտները (18.4%), ինչպես նաև տրանսֆերտները (10.8%):

Այժմ տեսնենք, թե ինչ միտումներ են արձանագրվել բնակչության անվանական դրամական եկամուտներում: 2012թ. նախորդ տարվա համեմատ դրանք աճել են: Տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական անվանական դրամական եկամուտներն աճել են 14.2%-ով: Համեմատության համար նշենք, որ գնաճն այդ տարի 3.2% է եղել, այսինքն` արձանագրվել է իրական եկամուտների մոտ 11% աճ:

Դրամական եկամուտների աճ է արձանագրվել այլ եկամուտներից` 45.8%, ինքնազբաղվածությունից` 30.7%, գյուղմթերքի և գյուղատնտեսական կենդանիների վաճառքից` 28.4%: Արդյունքում` ավելացել են նաև վերը նշված աղբյուրներից ստացված եկամուտների մասնաբաժիններն ընդամենը դրամական եկամուտներում, համապատասխանաբար` 1, 1 և 0.6 տոկոսային կետերով: Նույն ժամանակահատվածում 12.8%-ով աճել են վարձու աշխատանքից ստացված դրամական եկամուտները, սակայն վերջինիս մասնաբաժինը նվազել է 0.6 տոկոսային կետով: Ավելացել են նաև կենսաթոշակներից և նպաստներից` 10.6%-ով, տրանսֆերտներից` 2.3%-ով ստացված դրամական եկամուտները, սակայն վերջիններիս մասնաբաժինները ևս նվազել են, համապատասխանաբար` 0.6 և 1.3 տոկոսային կետերով: Փոխարենը 20.6%-ով կրճատվել են սեփականությունից (վարձակալում, տոկոսներ, շահաբաժին) ստացված եկամուտները, որի արդյունքում դրանց մասնաբաժինն ընդամենը դրամական եկամուտներում նվազել է 0.1 տոկոսային կետով:

Դրամական եկամուտների աճին զուգընթաց` գրեթե չի մեղմացել բևեռացումը: Այսպես, 2012թ. ամենաշատ ապահովված 10% բնակչության դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով 16.0 անգամ գերազանցել են ամենաքիչ ապահովված 10% բնակչության դրամական եկամուտներին (2011թ.` 14.6 անգամ):

Եկամուտների աճին զուգահետ` նկատվել է նաև ամսական միջին անվանական սպառողական ծախսերի աճ տնային տնտեսության մեկ շնչի հաշվով: 2012-ին այդ աճը կազմել է 6.9%: Ծախսերի մեջ ավելացել են ոչ պարենային ապրանքների (22.9%-ով), ծառայությունների (13.7%-ով), ծխախոտի (6.8%-ով), չգնված սննդամթերքի (6.6%-ով), հանրային սննդի (1.2%-ով) մասնաբաժինները: Միևնույն ժամանակ, արձանագրվել է գնված սննդամթերքի (3.1%-ով) և ալկոհոլային խմիչքների (1.2%-ով) համար ծախսերի նվազում:

2012թ. նախորդ տարվա համեմատ 7.9%-ով նվազել են շաքարի, 7.8%-ով կաթի և մածունի, 3.8%-ով ձվի, 1.7%-ով կարտոֆիլի մեկ շնչի հաշվով ամսական սպառումը: Դրա հետ մեկտեղ 14.3%-ով աճել է ձկան և ձկնեղենի, 12.5%-ով բուսական յուղի, 9.0%-ով մսի և մսամթերքի, 6.3%-ով կարագի, 4.9%-ով պանրի բոլոր տեսակների, 4.0%-ով մրգի և հատապտղի, 1.7%-ով բանջարեղենի ամսական սպառումը: Հաց և հացամթերք սննդամթերքի ամսական սպառումը մնացել է անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում