Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էմար Մամեդյարովը այցելում է Վատիկան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։
Այցի ընթացքում ստորագրվելու է արձանագրություն փաստաթղթերի փոխանակման մասին, որոնք առնչվում են Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու կարգավիճակի մասին կողմերի միջև կնքված համաձայնագրին։
Վերջինս ստորագրվել է 2011 թվականի ապրիլի 29-ին։ Ադրբեջանական կողմից դա ստորագրել է Էլմար Մամեդյարովը, իսկ Վատիկանի կողմից՝ արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտին։
Ակնկալվում է, որ Վատիկանում Մամեդյարովը հանդիպում է ունենալու Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Տակիսիո Բերտոնիի հետ։
Մամեդյարովի վատիկանյան այցն ավարտվում է հուլիսի 6-ին։
Հիշեցնենք, որ Վատիկանից Մամեդյարովը մեկնելու է Ֆրանսիա, ուր հանդիպումներ կունենա իր ֆրանսիացի գործընկեր Ալեն Ժյուպեի և այլ պաշտոնատար անձանց հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում երկրի համանախագահության համատեքստում:








































