«Մեծ ութնյակում» Ռուսաստանի գործընկերները դադարեցնում են իրենց մասնակցությունը գագաթնաժողովի նախապատրաստություններին: Գագաթնաժողովը ծրագրված է անցկացնել Սոչիում՝ հունիսի 4-5-ը: Այս մասին ասվում է ակումբի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Փաստաթղթում ասվում է, որ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի առաջնորդները, ինչպես նաև ԵՄ-ի և Եվրահանձնաժողովի ղեկավարները դատապարտում են Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողություններն ու Մոսկվային Կիևի հետ ուղիղ բանակցությունների են կոչ անում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Փաստաթղթի հեղինակների տեսանկյունից՝ Մոսկվան խախտել է իր պարտավորությունները ՄԱԿ-ի Կանոնադրության շրջանակում, ինչպես նաև 1997-ին Ուկրաինայի հետ կնքված համաձայնագիրը՝ Ղրիմում ռուսական Սևծովյան նավատորմի բազայի տեղակայման մասին:
Հայտարարության մեջ պարունակվում է կոչ՝ ուղղված ուկրաինական հակամարտության բոլոր կողմերին՝ դրսևորել իրենց չափազանց զսպված և պատասխանատու և նվազեցնել լարվածությունը:
G7-ի երկրները հայտարարել են նաև, որ աջակցում են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և մտադիր են աջակցել երկին ԱՄՀ-ի հետ շփումներում:









































