Saturday, 27 06 2026
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում

ԱԺ-ում որոշ ակտիվիստներ իրենց այդ կոստյումից չեն կարողանում դուրս գալ և դառնալ քաղաքական գործիչ

Հայաստանում հեղափոխությունից հետո արձանագրված ձեռքբերումների և տեղի ունեցած բացթողումների մասին զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին և վերլուծաբան Աղասի Մարգարյանին:

Վիգեն Հակոբյանը նշեց, որ հեղափոխության գլխավոր կարգախոսը «Մերժիր Սերժին»-ն էր, և հանրության ճնշող մեծամասնությունը կարծես հանուն այդ կարգախոսի էր դուրս գալիս փողոց. «Եվ այդ կարգախոսը գրեթե 100 տոկոսով աշխատեց՝ այն առումով, որ նախորդ իշխանությունը հեռացվեց»:

Քաղտեխնոլոգի խոսքով, սակայն, այդ շրջանում չկային կառուցողական կարգախոսներ. «Ուստի ես չեմ կարծում, որ կառուցողակայն դաշտում կային լուրջ ակնկալիքներ. յուրաքանչյուր մասնակից իր պատկերացումն ուներ, թե հանուն ինչի է մասնակցում: Եվ մեկ տարի անց հավաքական սպասում գրեթե չկա, իսկ եթե կա, ապա այն ամորֆ է ձևակերպված՝ «ուզում ենք, որ լավ լինի»»:

Գնահատելով այսօրվա Ազգային ժողովի խճանկարը և որակը՝ Աղասի Մարգարյանը նկատեց. «Մենք գործ ունենք քաղաքական դաշտում նոր-նոր կայացող պատգամավորների հետ. ես անփորձությունը չեմ շեշտում, այլ այն նոր իրավիճակը, որի պայմաններում նրանք փորձում են դառնալ քաղաքական գործիչներ, քաղաքական գործոններ և դերակատարներ: Իհարկե, քաղաքական խոսքի որոշակի պակաս կա, բայց խորհրդարանում ունենք նաև պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ՝ կլասիկ քաղաքական գործիչներ և տարբեր շերտերի ներկայացուցիչներ, ինչն էլ համուհոտ է տալիս»:

Վիգեն Հակոբյանն էլ կարծում է, որ այս խորհրդարանում կրթական ցենզը շատ ավելի բարձր է՝ նախորդի համեմատ. «Սակայն, ցավոք, որոշ քաղաքացիական ակտիվիստներ իրենց այդ կոստյումից չեն կարողանում դուրս գալ  և դառնալ քաղաքական գործիչներ, իսկ որոշ քաղաքական գործիչներ այդպես էլ չեն վերածվում պետական գործիչների»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում