«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին չի թաքցրել գոհունակությունն այն բանից հետո, երբ իր թիմը դարձել է Անգլիայի լիգայի գավաթակիր` եզրափակիչ խաղում 3:1 հաշվով առավելության հասնելով «Սանդեռլենդ»-ի նկատմամբ:
«Ես շատ երջանիկ եմ, թիմն արժանի էր այս մրցանակին, քանի որ մենք հաջող հանդես եկանք ամբողջ մրցաշարի ընթացքում և խփեցինք շատ գոլեր:
Սա կարևոր նվաճում է բոլորիս` ֆուտբոլիստների, ինձ, ակումբի և նրա աշխատակիցների համար: «Սանդեռլենդ»-ը նույնպես լավ հանդիպում անցկացրեց, առաջին խաղակեսում մենք գնդակը չէինք տեղաշարժում այնպիսի արագությամբ, որքան անհրաժեշտ էր, բայց 2-րդ խաղակեսում խփենք 2 գեղեցիկ գոլեր և համբերությամբ սպասեցինք բաղձալի պահին»,- ասել է չիլիացի մասնագետը:





































