«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, Հայկ Գևորգյանը, Գևորգ Պապոյանը, Արգիշտի Մեխակյանը, Տիգրան Կարապետյանը և Կարեն Համբարձումյանը ներկայացրել են օրենսդրական մի նախագիծ, որի նպատակը նոր իշխանությանը մերձ օլիգարխիայի բիզնես շահերի առաջմղումն է:
Մասնավորապես՝ նրանք առաջարկում են փոփոխություն կատարել «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում: Այս փոփոխության ընդունման դեպքում Հայաստանում հնարավոր կլինի մի քանի «Ջերմուկ» անվանումով հանքային ջրերի արտադրողներ ունենալ: Այսինքն տասնյակ ընկերություններ, ովքեր ունեն հանքի շահագործման լիցենզիա և գործարաններ կկարողանա «Ջերմուկ» անվանումով հանքային ջուր արտադրել: Բնականաբար, այս նախաձեռնությունը հիմնավորվում է մրցակցային իրավիճակի բարելավում: Այս նախագծի համահեղինակն ու առաջարկողը եղել է«Սուպերգրուպ» ընկերության հիմնադիր Սուրեն Բալայանը, ում որպես սեփականատեր «Ջերմուկ» անվանումն օգտագործելու համար զրկել էին 2011 թվականի հունվարի 1-ից:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:











































