Չինաստանում սագը տանիքից ընկել է անմիջապես սկուտերով անցնող կնոջ վրա: Չինուհուն հիվանդանոց են տեղափոխել, հաղորդում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Գույչժոու նահանգի Ցիանյան քաղաքում: Սագն ընկել է տրանսպորտային միջոցի վրա, չինուհին չի կարողացել պահել հավասարակշռությունը և ընկել ՝է՝ գլուխը հարվածելով կայանված ավտոմեքենային:
Պարզվել է, որ թռչունը փախել է հարևան տանիքից և ընկել երթևեկելի ճանապարհի վրա: Սագի տերը համաձայնել է փոխհատուցել տուժածին: Կինը տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել:
Տեսանյութը համացանցում վիրուսային է դարձել: Չինաստանի որոշ բնակիչներ ակտիվորեն դեմ են արտահայտվում քաղաքներում սագերի բազմացմանը:
Մյուսները ասում են, որ ըստ կանոնների, չինուհին պետք է սաղավարտ դներ, այդ դեպքում նա վնասվածքներ չէր ստանա:











































