Բրիտանիայի իշխանությունները որոշել են դադարեցնել Սոչիում հունիսին կայանալիք G8 գագաթնաժողովին մասնակցելու պատրաստությունները, հաղորդում է Agence France-Presse-ը:
Համապատասխան հայտարարությունն արել է Միացյալ թագավորության ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը:
«Բրիտանիան կմիանա G8-ի այն երկրներին, որոնք այս շաբաթ հայտարարել են G8-ի շրջանակներում համագործակցությունների դադարեցման մասին, որտեղ այս տարի նախագահում է Ռուսաստանը: Միևնույն ժամանակ մենք դադարեցնում ենք G8 գագաթնաժողովի նախապատրաստական խորհրդակցություններին մեր մասնակցությունը»,- հայտարարել է նախարարը:
Ավելի վաղ նմանատիպ որոշում են կայացրել ԱՄՆ-ը և Ֆրանսիան:
Դրա պատճառը Ղրիմ զորք մտցնելու Վլադիմիր Պուտինի խնդրանքը բավարարելու Դաշնային խորհրդի որոշումն է:








































