«Մագատը մեծ փորձ ունեցող մարզիչ է, որը չի վախենում բարդ իրավիճաներից: Նա կարող է«Ֆուլհեմ»-ի ֆուտոլիստներին շատ բան սովորեցնել: Պատկերացնում եմ, թե ինչ բարդ է մրցաշրջանի միջնամաում գալ ակումբ, որը պայքարում է գոյության համար: Ես ցանակնում եմ, որ Մագատը փրկի «Ֆուլհեմ»-ին, այնուհետև ամբողջական մրցաշրջան սկսի: Լոնդոնիցիները կպայքարեն և բավարար միավորներ կհավաքեն»,-Մուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Ֆուլհեմ»-ը շարունակում է անկումը մրցաշարային աղյուկաում: Լոնդոնյան ակումբը, ձախողելով մրցաշրջանի սկիզբը, հայտնվեց վերջին հորիզոնականում, իսկ 28-րդ տուրում «Չելսի»-ից 1-3 հաշվով պարտություն կրելուց հետո, էլ ավելի վատացրեց իրավիճակը: Լոնդոնցիները մրցաշրջանը սկսեցին հոլանդացի մասնագետ Մարտին Յոլի գլխավորությամբ: Այնուհետև նրան փոխարինեց իր հայրենակից Ռենե Մյոլենստենը, որը երկար չդիմացավ: Իրավիճակը փրկելու համար թիմ հրավիրվեց գերմանացի Ֆելիքս Մագատը:






































