Համացանցում վերջապես հայտնվել է «Սևազգեստ մարդիկ․Ինթերնեշնլ» ֆանտաստիկ մարտաֆիլմի թրեյլերը։ Ֆիլմում նկարահանվել են Քրիս Հեմսվորթը, Թեսա Թոմսոնը, Լիամ Նիսոնը, Ռեյֆ Սփոլը և Քումեյլ Նանջիանին․ ֆիլմի ռեժիսորը Ֆ․ Գերի Գրեյն է։
Դեպքերը զարգանալու են նոր վայրում, սակայն նշվում է, որ նախորդ ֆիլմերում կատարվածը չի անտեսվելու։
Նշվում է նաև, որ Ուիլ Սմիթը և Թոմի Լի Ջոնսը ֆիլմի նոր հատվածում չեն լինելու։
Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի 2019-ի հունիսի 13-ին։










































