«Պարի Սեն-Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարծում է, որ թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն արժանի է համեմատվել «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի առաջատարներ Քրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետ:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 25 հանդիպումներում Իբրահիմովիչը դարձել է 22 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Շատ հաճախ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին խոսելիս շոշափում են միայն երկու խաղացողների անուններ: Սակայն եթե հետևենք վիճակագրությանը, կտեսնենք, որ Իբրահիմովիչը կարող է համեմատվել Մեսսիի և Ռոնալդուի հետ»,- հայտարարել է մասնագետը:








































