Բարսելոնում տեղի ունեցած WMC ցուցահանդեսին ցուցադրվել են մի քանի սմարթֆոններ, որոնք լիովին կարող են գրավել շուկան:
Sony Xperia Z2

Sony-ն Xperia Z2-ի անկյունագիծը մեծացրել է մինչև 5.2 դյույմի: Տեսախցիկն արդեն կարող է նկարահանել 4K և HD որակով, բայց վայրկյանում 120 կադր հաճախականությամբ: Z2-ն ունի Qualcomm Snapdragon 801 չորսմիջուկանի պրոցեսոր՝ 2.3 գիգահերց հաճախականությամբ, օպերատիվ հիշողությունը հասնում է 3 գիգաբայթի:

Sony Xperia Z2-ը կթողարկվի մարտին:
Sony Xperia Z2 Tablet

Z2 Tablet-ն ամենաբարակն ու թեթևն է: Հաստությունը 6.4 մմ է, քաշը՝ 426 գրամ: Էկրանը 10-դյույմանոց է, օգտագործվում է Live Color տեխնոլոգիան:

Կթողարկվի այս տարվա մարտին:
Samsung Galaxy S5

Անկյունագիծը 5.1 դյույմ է: Galaxy-ի մեջ տեղադրված է S Health ծրագիր, որը պետք կգա մարզիկներին: Galaxy S5-ն ունի 2.5 Գհց հաճախականությամբ պրոցեսոր: Հեղինակների խոսքով՝ նոր Galaxy-ի ավտոֆոկուսն ամենաարագն է աշխարհում: Ինչպեսև Sony Xperia Z2-ը, Galaxy S5-ը անջրանցիկ է:


Nokia

Nokia-ն ներկայացրել է Android հիմքով իր առաջին սմարթֆոնները, ներկայացվել է 3 մոդել՝ 4-դյույմանոց X և X+, 5-դյույմանոց XL:


Այս բոլոր սարքերի արժեքը կտատանվի 100-200 եվրոյի սահմաններում՝ հայտնում է style.rbc.ru-ն:








































