Sunday, 21 06 2026
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը

Փոքր մարդիկ և մեծ խնդիրները. ո՞ւմ է ակնարկում ԲՀԿ նախագահը

Բոլորի ուզածը դա է, որ վարչապետի և իմ հարաբերությունը վատանա, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան վարչապետ Փաշինյանի հետ հարաբերության լարվածության մասին հարցի: Բայց չեն վատանալու, հայտարարել է Գագիկ Ծառուկյանը՝ անելով բազմիմաստ մի ակնարկ, թե բոլորը խառնվել են, կուսակցություններ են ստեղծում: Ովքե՞ր են կուսակցություններ ստեղծում և ուզում, որ փչանա վարչապետ Փաշինյանի հետ Ծառուկյանի հարաբերությունը: Գագիկ Ծառուկյանը պատրա՞ստ է կոնկրետանալ այդ հարցում և տալ անուններ, բացելով կուսակցություններ ստեղծող շրջանակների անունը, որոնք ուզում են, որպեսզի վատանա Ծառուկյանի և վարչապետի հարաբերությունը:

Այն, որ կլինեն ցանկացողներ, դա աներկբա է: Ի վերջո, քաղաքականության մեջ ցանկությունները և դրանց, այսպես ասած, վեկտորները բազմաթիվ են: Մյուս կողմից, սակայն, այդ հանգամանքը դարձել է մի յուրօրինակ ալիբի, որն օգտագործվում է հայկական քաղաքական կյանքում շատ հաճախ և տարիներ շարունակ: Խոսքն այն մասին է, որ գործիչները ինչ-որ «մութ ցանկությունների» մասին են հայտարարում, բայց առանց կոնկրետանալու: Ծառուկյանը, օրինակ, հայտարարում է, որ ինչ-որ մարդիկ կամ ուժեր ուզում են, որ վատանա իր և վարչապետի հարաբերությունը:

Բայց ոչ մի կոնկրետություն, թե հատկապես ինչ մարդիկ, ինչ ուժեր, և ինչու: Կամ՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարում է, որ իր դեմ ներկայացվում է շինծու մեղադրանք, և մեղադրանքը ներկայացնողները ինչ-որ այլ շահեր են հետապնդում, պաշտպանում: Եվ դարձյալ, անկասկած է, որ ինչ-որ շահեր իհարկե կարող են լինել, սակայն ոչ մի կոնկրետություն՝ թե ո՞ւմ, և ի՞նչ շահերի համար է մեղադրում Դավիթ Սանասարյանը:

Նույն կերպ, օրինակ, ԱԱԾ-ՊՎԾ պետի գաղտնալսման գործի առնչությամբ, ԱԱԾ պետը հայտարարեց ամիսներ առաջ, որ գաղտնալսողը հայտնի է, հանրությանը հայտնի մարդ է, բայց չունեն ապացույցներ, որպեսզի հրապարակեն անունը: Կարելի է թվարկել հարյուրավոր այդօրինակ դեպքեր, երբ պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները խոսում են իրենց դեմ, կամ այլ երևույթների ներքո եղած ինչ-ինչ շահերի, ցանկությունների, պատվիրատուների մասին, սակայն առանց որևէ կոնկրետության, առանց որևէ հստակեցման, առարկայացման, տալով բազմաթիվ ենթադրությունների ու եզրակացությունների մեծ դաշտ: Դա, իհարկե, նվեր է մամուլին, որն այդպիսով ստանում է ստեղծագործության լայն դաշտ: Այդ ստեղծագործությունը երբեմն տեղավորվում է իսկապես որակյալ դիտարկումների, բովանդակային վերլուծությունների, մեկնաբանությունների շրջանակում, բայց մյուս կողմից՝ մեդիադաշտը ողողվում է տեղեկատվական առատ մանիպուլյացիաներով, որոնք քաղաքական կյանքը վերածում են բամբասանքների և ինտրիգների մի անվերջ շարանի, որոնք վերացնում են խոսքի հանդեպ պատասխանատվությունը, իսկ քաղաքական գործիչների գործունեության բուն առանցքը դարձնում են հենց այդօրինակ մանիպուլյացիաների դաշտը սնուցելը՝ ինչ-որ անանուն ցանկությունների պատվերների, դավադրությունների մասին պարբերական հայտարարություններով:

Դրանց շնորհիվ նախ փորձ է արվում ներկայանալ իբրև թե այդ դավադրությունների և պատվերների զոհի կարգավիճակում, և միավորներ հավաքել այդ տարբերակով, մյուս կողմից էլ խուսափել հանրության առաջ շատ կոնկրետ և պատասխանատու հայտարարություններ, հարցերին պատասխաններ, քաղաքական իրողությունների նկատմամբ դիրքորոշումներ արտահայտելու անհրաժեշտությունից: Ի վերջո, խոսքը վերաբերում է քաղաքական մրցակիցների՝ խորհրդարանում իշխող մեծամասնություն ունեցող ուժի և երկրորդ խմբակցության առաջնորդի միջև փոխհարաբերության մասին, որը հենց պետք է լինի մրցակցային տրամաբանության մեջ, իհարկե, քաղաքական արդիական մշակույթի շրջանակում: Ըստ այդմ, երբ բանը հասնում է վարչապետի հետ փոխհարաբերության հարցին, պատասխանը պետք է լինի ոչ թե որևէ «դավադիր ցանկություն» մատնացույց անելը, այլ հարաբերության բովանդակությունը մատնանշելը՝ որպես քաղաքական մրցակից: Սակայն այստեղ էլ առկա է մեկ այլ խնդիր՝ վարչապետի և խոշոր գործարարի, սեփականատիրոջ փոխհարաբերության հարցը: Որովհետև այս տրամաբանության մեջ արդեն հարաբերությունն ուղղակի չի կարող լինել մրցակցային:

Ընդ որում, խնդիրն այն չէ, որ այդ դեպքում իշխանությունը կհետապնդի ոչ հնազանդ գործարարին: Խնդիրն այն է, որ վարչապետի և խոշոր գործարարի փոխհարաբերությունը պետք է կամ ընդհանրապես չլինի, այսինքն՝ գործարարն էլ, վարչապետն էլ չունենան դրա կարիքը, կամ լինի, բայց զուտ աշխատանքային, այսինքն՝ տնտեսական լիակատար շրջանակում: Բայց Ծառուկյանն իրեն չի կարող թույլ տալ այդ ճոխությունը, որովհետև նա քաղաքական ուժի, խորհրդարանական ուժի առաջնորդ է և խմբակցության ղեկավար: Այստեղ է, որ Ծառուկյանը պետք է կողմնորոշվի, որքան էլ նա «փոքր մարդ» է համարում, օրինակ, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Հայկ Գևորգյանին, որը հայտարարել էր, թե ԲՀԿ առաջնորդը պետք է կողմնորոշվի՝ կամ գործարար է, կամ քաղաքական գործիչ: Մարդիկ, որոնք խոսում են այդ մասին, գուցե փոքր են, բայց հարցը դա չէ:

Հարցն այն է, որ խնդիրն է մեծ ու, թերևս, ավելի է մեծանալու՝ թե՛ անմիջականորեն Գագիկ Ծառուկյանի, թե՛ քաղաքական զարգացման և արդիականացման հայաստանյան հրամայականի տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում