Friday, 26 06 2026
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան

Սահմանադրության իրական արժեքի մի դրվագ

Այսօր Սահմանադրության օրն է, բայց այն, ինչի մասին ուզում ենք խոսել, առերևույթ ուղղակի կապ չունի Սահմանադրության հետ: Սակայն իրականում խորքային կապը պարզապես ուղղակի է և բավական խոսուն:

2010 թվականին Հայաստանում բանակում տեղի ունեցան մեկը մեկից դաժան ողբերգական իրադարձություններ, որոնց վերաբերյալ մանրամասները դեռ նոր են ի հայտ գալիս և դեռ հավանաբար կշարունակեն ի հայտ գալ: Օրերս էլ, հերթական դեպք տեղի ունեցավ բանակում, նախորդ տարվա դեպքերի օրինակով: Այդ դեպքերի զուտ իրավական քննությունների մասին շատ է խոսվել ու խոսվում, և մամուլը դրանք բնականաբար պահել ու պահելու է ուշադրության կենտրոնում: Սակայն մի բան կարծես թե դուրս մնաց ուշադրությունից և խնդրի այսպես ասած բարոյա-քաղաքական կողմը այդքան էլ մեծ ուշադրության կամ այդքան էլ հետևողական ուշադրության չարժանացավ:

Մինչդեռ, արժե նկատել, որ չնայած այդ աննախադեպ ու շարունակվող ողբերգական հանցագործությունների, Հայաստանի բանակում, պաշտպանական համակարգում տեղի չի ունեցել որևէ աղմկոտ պաշտոնանկություն, երբ որևէ մի գեներալ, մի բարձրաստիճան զինվորական իր պաշտոնանկությամբ պատասխան կտար բանակում առկա իրավիճակի մասին: Գերագույն գլխաավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ ընդամենը սահմանափակվեց միայն քննադատություններից զզվանք հայտնելով, այդպիսով բանակի հրամկազմին երաշխավորելով անպատժելիություն: Եվ այստեղ է, որ կա ոչ առերևույթ, խորքային ուղղակի կապը Սահմանադրության հետ:

Բանն այն է, որ Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը, այսինքն գերագույն գլխավոր հրամանատար մարդը, պետք է ոչ թե գեներալիտետի, այլ հանրապետության քաղաքացիների կյանքի անվտանգությունը երաշխավորի: Իսկ բանակում մենք գործ ունենք հենց Հայաստանի քաղաքացիների անվտանգության ոտնահարման հետ, երբ նրանց տասնութ տարին լրանում է, և մեկնելով ծառայության՝ նրանք առանց պատերազմական գործողությունների, խաղաղ պայմաններում, հայտնվում են կյանքի համար վտանգավոր իրավիճակում: Եվ այն բանի համար, որ բանակում կյանքի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, որևէ մի բարձրաստիճան զինվորական պաշտոնանկ չի լինում, հրաժարական չի տալիս: Եվ սա ընդամենը մի դրվագ է, թե Հայաստանի իշխանության համար ինչ արժեք ունի Սահմանադրությամբ հասարակության առաջ ստանձնած պարտավորությունը, և ինչ արժեք ունի չգրված օրենքներով իշխանական համակարգի առաջ ստանձնած պարտավորությունը:

Չգրված այդ օրենքները իշխանության համար սրբություն սրբոցն են, հատկապես նախընտրական տարում երբ վերարտադրության կարևոր օղակներից մեկն էլ դառնում են բանակն ու այդ գեներալիտետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում