Friday, 26 04 2024
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»

Հզոր Հայաստանն ու Հայկական հարցը. մեխանիկայից դուրս գալու հրամայականը

Յուրաքանչյուր ապրիլի 24-ին մենք լսում ենք արտահայտություններ այն մասին, որ միայն հզոր Հայաստանը կհասնի պատմական արդարության վերականգնման, Ցեղասպանության միջազգային ճանաչման: Սա թվում է անհերքելի մի ճշմարտություն, որը իսկապես շատ դժվար է վիճարկել:

Սակայն խոսելով այդ մասին՝ մենք կարծես թե տեղավորվում ենք որոշակի մեխանիկականության շրջանակում, որովհետև ի վերջո մենք մեզ համար թերևս պետք է պարզենք ու հասկանանք, թե ընդհանրապես ինչ ենք հասկանում հզոր Հայաստան ասելով, ինչ բաղադրիչներով ենք պատկերացնում ոչ միայն այդ հզոր Հայաստանի լինելիությունը, այդ հզորությունը, այլ նաև ճանապարհը, որով մենք պետք է անկասկած գնանք դեպի այդ հզորություն:

Հենց նաև այս հասկացությունների ճշգրտումով մենք պետք է սկսենք կամ անցնենք մեր ճանապարհը դեպի հզորացում, և ըստ այդմ՝ մեր հզորացումը մենք պետք է սկսենք մտքի՝ հասարակական, քաղաքական մտքի հզորացումից: Իսկ այդ համատեքստում Ցեղասպանության միջազգային ճանաչման կամ Հայկական հարցի խնդիրը մենք պետք է դիտարկենք համապարփակ խորությամբ՝ արձանագրելու համար այն, որ Հայկական հարցը գործնականում միայն մեր հարցը չէ, այն վաղուց է աշխարհի հարցը, և մենք սկզբունքորեն խնդիր ունենք հասկանալու, թե հարցն ինչ տեղ և դեր ունի աշխարհում, համաշխարհային անցուդարձում ընդհանրապես՝ ընդհուպ աշխարհակարգային վերադասավորումների այն բարդագույն գործընթացը, որում գտնվում է աշխարհն այժմ:

Ըստ այդմ՝ մենք կարող ենք արձանագրել, որ Հայկական հարցը մի կողմից՝ անշուշտ, պահանջելով ուժեղ Հայաստանի, հզոր Հայաստանի առկայություն, մյուս կողմից՝ ինքնին կարող է լինել այդ Հայաստանը կառուցելու ճանապարհին հայության ձեռքին եղած բավականին ուժեղ հաղթաթուղթ, խաղաքարտ և միջոց:

Հայկական հարցը անցնող հարյուրամյակում եղել է համաշխարհային քաղաքական օրակարգի հարց՝ պարբերական բռնկումներով, աշխույժ և պասիվ փուլերով: Եվ այդ հանգամանքը ամենևին պայմանավորված չի եղել Հայաստանի ոչ միայն հզորությամբ, այլև անկախ գոյությամբ անգամ, քանի որ մինչև 1991 թվականը Հայաստան պետություն, որպես այդպիսին, չի էլ եղել: Հետևաբար խնդիրը չափազանց բազմաշերտ և չափազանց «կենդանի» է, որպեսզի մենք այդ հարցում մեր սուբյեկտությունը պայմանավորենք հզորության մասին մեխանիկական գնահատականներով:

Ըստ այդմ՝ երբ մենք արձանագրում ենք, որ Ցեղասպանության ճանաչման ճանապարհը հզոր Հայաստանն է, մենք մեխանիկորեն մի կողմից՝ խիստ նեղացնում ենք այդ ճանապարհը, և մյուս կողմից՝ խիստ վերացականացնում ենք Հայաստանի հզորության և Հայկական հարցի մասին պատկերացումները:

Ի վերջո, Ցեղասպանության ճանաչումն է նաև հզոր Հայաստան տանող ճանապարհը, ճանաչումը ոչ բառի բուն և կոնկրետ երկրներում կոնկրետ ակտերի իմաստով, այլ միջազգային քաղաքականության մեջ դրա արդիականության բարձր ռեժիմի ապահովման, որում հայկական պետականությունը ունի շատ անելիքներ, որոնք պահանջում են ավելի շատ քաղաքական մտքի համարժեքություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում