Պաշտոնական Թբիլիսին մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի միջազգային հանրությունը միջոցներ ձեռնարկի՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիան կանխարգելելու համար: Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Զալկանիանին:
«Այսօր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները մեր վրդովմունքն են առաջացնում: Դրա հետ կապված՝ ցանկանում եմ արձանագրել Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշումը: Մենք վրդովված են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից և ծանր ենք տանում այդ գործընթացները: Ղրիմ լրացուցիչ ռազմական ուժեր մտցնելու Ռուսաստանի որոշումը մենք համարում ենք ագրեսիա Ուկրաինայի ինքնիշխանության դեմ:
Եվ դա անում է Ռուսաստանը, որը համապատասխան 1994-ի դեկտեմբերի 5-ի համաձայնագրի՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ հանդիսանում է Ուկրաինայի ինքնիշխանության և անկախության երաշխավորը: Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում շտապ միջոցներ ձեռնարկել՝ իրադրության էսկալացիան կանխարգելելու համար»,- նշել է Վրաստանի փոխարտգործնախարարը:












































