Monday, 06 07 2026
18:50
Ֆրանսիական ֆուտբոլի հաջողությունը միգրացիան է. Վենգեր
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները

Նախկին համակարգի ուրվականը. ինչու է մնում Սերժ Սարգսյանը

Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը մեկ տարի ժամանակով հեռանում է Հայաստանից, ինչի մասին մամուլի տեղեկությունը նա հաստատել է: Վիգեն Սարգսյանը հեռանում է Միացյալ Նահանգներ՝ ուսանելու: Ինքնին խորհրդանշական է փաստը, որ խորհրդարանի արտահերթ ընտրությանը «ապազգային» հեղափոխության խաղաքարտը խաղարկողներից մեկը, «սորոսականության» քարոզչական արշավին տուրք տվող ուժերից մեկի ղեկավարը մեկնում է Միացյալ Նահանգներ սովորելու, և ոչ թե, օրինակ, Ռուսաստան, ինչը կլիներ այդօրինակ դիրքորոշումներին շատ ավելի համահունչ: Սակայն դա, իհարկե, այս դրվագի ամենաանկարևոր մասն է: Վիգեն Սարգսյանի հեռանալը հատկանշական է ՀՀԿ համատեքստում, և այն սպասումների, որ այդ կուսակցության առանձին ներկայացուցիչներ գեներացնում են Սերժ Սարգսյանի ելույթի համատեքստում:

Վիգեն Սարգսյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է, որը գլխավորում էր նախընտրական ցուցակը: Երբ այդ կալիբրի կուսակցականը հեռանում է Հայաստանից մեկ տարի ժամկետով, դա առնվազն նշանակում է, որ նա առաջիկա մեկ տարվա ընթացքում իր կուսակցական տիրույթում չի տեսնում պահող որևէ բան: Հարց է իհարկե, թե տեսնո՞ւմ է արդյոք դրանից հետո, սակայն առնվազն մեկ տարվա կտրվածքով Վիգեն Սարգսյանը որևէ բան չի տեսնում, և սա ըստ էության դառնում է Սերժ Սարգսյանի ելույթի շուրջ «սպասում» առաջացնելու գործողությունների լավագույն գնահատականը: Առավել ևս, որ այդ տեղեկատվությունը զուգորդվում է հենց այդ սպասման գեներացիային: Հանրապետական կուսակցությունը փաստացի ցաքուցրիվ է լինում ոչ միայն հեղափոխությունից, այլ նաև արտահերթ ընտրությունից հետո: Այդ դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ կուսակցության նախագահի ղեկին մնաց Սերժ Սարգսյանը: Մնաց, որպեսզի կուսակցության փլուզո՞ւմը կառավարի, թե՞ Սարգսյանը մնաց, որովհետև հակառակ դեպքում կուսակցությունը նախագահ չէր ունենալու, ոչ ոք չէր ցանկանալու ստանձնել այդ պաշտոնն ու մտնել պատասխանատվության տակ:

Այդպիսով, ՀՀԿ-ն վերածվում է նախկին իշխանության, նախկին համակարգի ուրվականի, որը, սակայն, առաջին հերթին հալածելու է հենց նախկին համակարգին, ոչ թե նոր իշխանությանը կամ հանրությանը: Բանն այն է, որ ՀՀԿ-ն թույլ չի տալու նախկին համակարգին վերակազմակերպվել այլ «պատկերով ու նմանությամբ», և Սերժ Սարգսյանը կուսակցության նախագահի պաշտոնում առնվազն տեսանելի ապագայում լուծում է հենց այդ հարցը: Որևէ այլ հարց նա չի լուծում և լուծել չի էլ կարող: Նա թույլ չի տալիս ՀՀԿ, այսպես ասած, լիակատար ոչնչացում կամ անէացում, որովհետև այդ դեպքում նախկին իշխող համակարգը կարող է շատ արագորեն վերակազմակերպվել այլ ձևաչափով, քանի որ կա դրա թե՛ պատվիրատուն՝ Ռոբերտ Քոչարյանը, որն այդպիսով է փորձում իրականացնել իր պաշտպանությունը, կամ նաև այդ ճանապարհով, թե՛ նաև կան նոր պատվերի շրջանակում տեղավորվելու պատրաստակամ մի շարք նախկին համակարգային խմբեր: Սերժ Սարգսյանը, պահելով ՀՀԿ-ն, կանխարգելում է հենց այդ գործընթացի արդյունավետությունը: Սարգսյանը ապահովում է հենց նախկին համակարգի «ուրվականային» բնույթը՝ թույլ չտալով, որ այն «միս ու արյուն» ստանա որևէ այլ ձևաչափով, այլ փաթեթավորումով, որն իր շահերը տեղավորի այլ, ավելի արդիական պաստառների և փաթեթների ներքո: Դա գործնականում հետհեղափոխական իրավիճակին Սերժ Սարգսյանի կամա, թե ակամա ծառայությունն է, քանի որ այդ իրավիճակի որևէ նահանջի դեպքում Սարգսյանը ստիպված է լինելու պատասխանել նախկին իշխող համակարգի մի շարք անհարմար հարցերի, եթե այդ համակարգը վերակազմակերպվի Ռոբերտ Քոչարյանի ծրագրերի շրջանակում և կարողանա որևէ կերպ դառնալ գործոն կամ առավել ևս որևէ դրության կամ իրադրության տեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում