Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել անհապաղ Կիևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել: Այս մասին տեղեկացրել է «Բատկիվշչինա» խմբակցության կայքը՝ փոխանցում է gazeta.ru-ն:
Տիմոշենկոն նաև խնդրել է Ռադայի նիստ հրավիրել, որի ժամանակ մի շարք որոշումներ կընդունվեն՝ կապված Դաշնային խորհրդի՝ ռուսական զորքերը Ղրիմ մտցնելու որոշումը պաշտպանելու հետ:
Տիմոշենկոն պահանջել է անհապաղ սկսել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Նա նաև կոչ է արել Արևմուտքի ուշադրությունը հրավիրել՝ Բուդապեշտյան հուշագրի պայմանները կատարելու պահանջով:
Ավելի վաղ հայտնում էին, որ Տիմոշենկոն կարող է առաջիկայում այցելել Մոսկվա:





































