Թուրքիայի ԱԳ նախարար Մեևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը տալ Քաթարին և Ադրբեջանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան «միջնորդ» չի լինի S-400-ների մատակարարման հարցում։
«Եթե Ռուսաստանը որոշի համալիրները վաճառել Ադրբեջանին, նա այդ կանի առանց միջնորդների»,-ասել է նա։