Ճապոնիայում ձկնորսները հսկայական սատկած սպիտակ շնաձուկ են որսացել․ շնաձուկը սատկել է կրիային ուտել փորձելու պատճառով՝ տեղեկացնում է Lad Bible-ն։
Գրեգ Վելլա անունով ձկնորսը պատմել է, որ սովորականի պես ծով է դուրս եկել՝ ձկնորսության։ Ռադիոյով նա լսել է, թե ինչպես են այլ ձկնորսներ պատմել, որ տեսել են սպիտակ շնաձուկ՝ բերանում կրիա։
Հաջորդ օրը ձկնորսները հայտնաբերել են սատկած շնաձկանը ցանցում։ Ձուկը կշռել է երկու տոննա։












































