Saturday, 20 06 2026
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների

Պետությունը հաճախ է մերժում մարդկանց մասնակի, արտոնյալ պայմաններով, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակել. Պաշտպանի տարեկան հաղորդում

Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել կենսաթոշակային ոլորտում առկա թե՛ գործնական, թե՛ օրենսդրական խնդիրներ։ Արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա վեր են հանվել ոլորտում առկա համակարգային խնդիրներ:

Մասնավորապես, տարեկան հաղորդման մեջ նշվում է՝

մերժվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու անձանց դիմումները՝ պատճառաբանությամբ, որ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող նրանց աշխատանքային ստաժը չի բավականացնում, քանի որ ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների համապատասխան իրավական ակտում նրանց մասնագիտությունները տառացիորեն ներառված չեն:

Օրինակ՝ Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով մարդն աշխատել է մետաղյա իրերի գործարանում որպես չոր եղանակով հղկող: Ավելի քան 24 տարի կատարել է նույն աշխատանքը, աշխատանքային գրքույկում նշվել է, որ նա աշխատել է որպես հղկող՝ առանց աշխատանքի չոր լինելու վերաբերյալ որևէ նշումի։ Արդյունքում վերջինս զրկվել է համապատասխան կենսաթոշակից:

մերժվում են մասնակի կենսաթոշակ նշանակելու անձանց դիմումները՝ պատճառաբանությամբ, որ իրենց զբաղեցրած պաշտոնը, մասնագիտությունը կամ այն կազմակերպությունը, որտեղ աշխատել են, ներառված չեն համապատասխան իրավական ակտում: Ամբողջական չեն Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ցանկում թվարկված կազմակերպությունները, մասնագիտությունները և պաշտոնները:

Օրինակ՝ Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով քաղաքացուն մասնակի կենսաթոշակ չի նշանակվել՝ պատճառաբանությամբ, որ սահմանված պաշտոնների ցանկում «ավագ խմբագիր» պաշտոնը նախատեսված չէ: Փոխարենը ցանկում ընդգրկված են որպես խմբագիր, առաջին կարգի, երկրորդ կարգի խմբագիրներ կատարած աշխատանքները։

մերժվում են երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու անձանց դիմումները՝ պատճառաբանությամբ, որ զբաղեցրած պաշտոնը, մասնագիտությունը կամ այն կազմակերպությունը, որտեղ աշխատել են, ներառված չեն սահմանված ցանկում:

Օրինակ՝ Պաշտպանին հասցեագրված բողոքի համաձայն՝ աշխատանքային ստաժում չի հաշվառվել ավիատեխնիկական բազայի տեխնիկական վերահսկողության բաժնում որպես ինժեներ աշխատած ժամանակահատվածը՝ պատճառաբանությամբ, որ «ավիացիոն» բառը բացակայում է, գրքույկում ուղղակի նշված է ինժեներ: Ուշագրավ է, որ լիազոր մարմնի դիրքորոշման համաձայն՝ ավիացիոն տեխնիկայի սպասարկմանը մասնակցող մասնագետները համարվում են ինժեներա-տեխնիկական անձնակազմ, ուստի այդ աշխատանքներում ներգրավված մասնագետները կամ ավիացիոն ինժեներներ են կամ ավիացիոն տեխնիկներ: Այսինքն` ավիացիոն տեխնիկայի սպասարկմանը մասնակցող մասնագետները, անկախ աշխատանքային գրքույկում կատարված գրառումներից՝ համարվում են ավիացիոն ինժեներներ:

Ուսումնասիրելով արձանագրված խնդիրները՝ Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդման մեջ ներկայացրել է նաև լուծման առաջարկներ։

Մասնավորապես,

անհրաժեշտ է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նշանակման յուրաքանչյուր դեպքում ուղղորդվել ոչ միայն սահմանված ցանկերում նշված մասնագիտությունների և պաշտոնների տառացի և նեղ մեկնաբանմամբ, այլև հաշվի առնել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող յուրաքանչյուր մասնագիտության և պաշտոնի բուն էությունը և յուրաքանչյուր դեպքի հիման վրա շարունակաբար կատարելագործել սահմանված ցանկը,
անհրաժեշտ է մասնակի կենսաթոշակի նշանակման յուրաքանչյուր դեպքում առաջնորդվել ոչ միայն սահմանված ցանկում նշված կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների տառացի և նեղ մեկնաբանմամբ, այլև հաշվի առնել մասնակի կենսաթոշակի իրավունք տվող յուրաքանչյուր մասնագիտության և պաշտոնի բուն էությունը, ինչպես նաև մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառել համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը:
անհրաժեշտ է առաջնորդվել այն սկզբունքով, որ աշխատանքն իր էությամբ համապատասխանի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքին:

Թեմային առնչվող մանրամասները ներառված են Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում