Հայաստանը հրաժարվելու է Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին «սպիտակ քարտով» մասնակցելուց:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը՝ մեջբերելով Ծառուկյանի խոսքերը. «Մենք այս անգամ հրաժարվելու ենք սպիտակ քարտից, քանի որ ուղղակի մասնակցությունը մեզ պատիվ չի բերում, պետք է բոլոր մարզաձեւերում էլ պայքարենք բարձր տեղերի համար»:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է օրեր առաջ ավարտված Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին եւ մրցանակակիրներին, հավաքականների գլխավոր մարզիչներին ու թիմերի անդամներին:
«Սպիտակ քարտը» հատուկ կարգավիճակ Է, երբ մարզիկին իրավունք Է տրվում օլիմպիական մրցումներին մասնակցել առանց վարկանիշի եւ հավակնություն չունենալ մրցանակային տեղերի. այդ դեպքում մարզիկը մեկնում է խաղերին օլիմպիական կարգախոսի համաձայն՝ կարեւորը մասնակցությունն է:








































