Ռուսական զորքերի քանակը, որը ՌԴ-ն կարող է Ղրիմ մտցնել, կորոշի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել է պաշտպանության և անվտանգության հարցերով Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահ Վիկտոր Օզյորովը:
«Զորքերի, զինամթերքի և զինտեխնիկայի քանակը գերագույն գլխավոր հրամանատարն ինքը կորոշի»,- Օզյորովի խոսքերն է մեջբերում Ria Novosti-ն:
Ռուսաստանը որոշել է զինված ուժերն օգտագործել Ուկրաինայի տարածքում մինչև այդ երկրում իրադրության կարգավորվելը: Դաշնային խորհրդի որոշումն արդեն մտել է ուժի մեջ:







































