«Աջ սեկտորի» կենտրոնական շտաբը իր ստորաբաժանումներին կոչ է արել շտապ մոբիլիզացում իրականացնել և զինվել, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
«Գիտակցելով բոլոր վտանգները, որոնք կախված են Ուկրաինայի պետականության գլխին, «Աջ սեկտորի» շտաբը իր բոլոր ստորաբաժանումներին հրամայում է շտապ մոբիլիզացում իրականացնել և զինվել, ինչպես նաև, կախված կոնկրետ իրավիճակից, տարածաշրջանում առավելագույնս կոորդինացնել գործողությունները ուժային կառույցի, Անվտանգության խորհրդի և ՆԳ նախարարության հետ»,-նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Կազմակերպության ներկայացուցիչները խոստացել են կործանել Ռուսական կայսրությունը` կոչ անելով այդ գործում օգնել իրենց «Կովկասի դիմադրության շարժմանը»:
«Աջ սեկտորը» հիշեցրել է, որ իր պայքարը ռուսաֆոբիայի հետ կապ չունի:











































