Ուկրաինայի գլխավոր դատախազությունը սկսել է Վիկտոր Յանուկովիչի արտահանձնման գործընթացը: Այս մասին հաղորդում է գերատեսչության մամլո ծառայությունը:
«Ուկրաինայի քաղաքացի Վիկտոր Յանուկովիչի` ԴոնիՌոստովում անցկացրած մամլո ասուլիսը նրա` Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու փաստի ապացույցն է հանդիսանում: Այդ պատճառով էլ գլխավոր դատախազությունը Մոսկվային դիմելուց հետո առաջիկայում սպասում է դրական պատասխան ստանալ Ռուսաստանի գլխավոր դատախազությունից»,- նշել են գերատեսչությունում:







































