Լոնդոնի մետրոյի «Բրոմփթոն ռոուդ» նախկին կայարանը աճուրդում վաճառվել է 53 մլն ֆունտ սթեռլինգով: Գնորդի անունը չի նշվում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը`վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը:
Օբյեկտը մինչև վերջերս Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությանն էր պատկանում: Գերատեսչությունն այն վաճառքի է հանել ծախսերը կրճատելու իր ծրագրի շրջանակներում: Գործարքից ստացված միջոցները կփոխանցվի նախարարության բյուջե:
Ըստ համաձայնագրի`նոր սեփականատերը ստացել է կայարանի միայն վերերկրյա հարթակը:









































