Sunday, 21 06 2026
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր

Պետությունը պետք է հրաժարվի պատժողական փիլիսոփայությունից. ինչ խնդիրներ կան ՔԿՀ-ներում, և ինչպես վերացնել դրանք

«Բոլոր պայմանները ստեղծված են, որ ՔԿՀ-ներում ժամանակ անցկացնելով` մարդիկ դառնան ավելի ու ավելի հանցավոր վարքագծի կրողներ, ամեն ինչ արված է դրա համար, ոչ մի շանս չի թողնված»,- այս մասին նախօրեին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Գերմարդկային ճիգեր են պետք, որ ՔԿՀ-ում հայտնված մարդն այնտեղից դուրս չգա որպես պրոֆեսիոնալ հանցագործ, և սա շատ լուրջ խնդիր է: Սա կապված է ՔԿ ծառայությունում տիրող փիլիսոփայության հետ, սա շատ կարևոր խնդիր է, պետք է արդեն մտածենք արդյունքներ արձանագրելու մասին»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համաձայն է այս գնահատականների հետ և կարծում է, որ այն ծնող մի շարք պատճառներ կան, իսկ դրանք վերացնելու համար բավական լուրջ աշխատանք է պետք անել։

Առաջին պատճառներից մեկը կադրերի, անձնակազմի խնդիրն է, որը տարիներ շարունակ գործել է քրեական մշակույթի հետ սերտաճած վիճակով։ Այսօր արմատապես պետք է փոխել այդ մարդկանց, կադրերին, քանի որ քրեական մշակույթ կրողների, հիերարխիկ հարաբերությունների դեմ պայքարը, ըստ իրավապաշտպանի, անհնար է։ Բացի կադրերի փոփոխությունը, Սաքունցի խոսքերով, հաջորդ խնդիրը կադրերի պատրաստվածությունն ու նրանց պատշաճ աշխատավարձով ապահովելն ու սոցիալական երաշխիքներ տալն է, քանի որ առանց դրա որակյալ կադրեր ՔԿՀ-ներում չեն գնա ու աշխատի։ «Հաջորդը պետք է լինի արդյունավետ հսկողությունը ՔԿՀ-ների նկատմամբ, որը ներկա օրենսդրության շրջանակներում անհնար է։

Մասնավորապես, կա մոտեցում, որ պետք է դատական վերահսկողություն լինի, այլ ոչ թե դատախազական, որը ներկայումս կա, քանի որ մի կողմից դատախազությունը մեղադրանքի պաշտպանողն է դատարանում, մյուս կողմից՝ հսկողն է պատժի կրման վայրում՝ արդեն իսկ դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձանց պահման պայմանների նկատմամբ։ Իսկ այստեղ ակնհայտ կա շահերի բախում, քանի որ ինքը նույն մարդկանց մեղավոր է ճանաչել, և շատ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է միաժամանակ հանդես գալ այդ դատապարտված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով։ Դրա համար պետք է լինի դատական վերահսկողություն»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ շատ կարևոր է նաև ներքին բողոքարկման մեխանիզմերի արդյունավետությունը, որովհետև ազատազրկված անձը չպետք է մտահոգված լինի, որ որևէ բողոք ներկայացնելու դեպքում կարող է ենթարկվել հետապնդումների։ «Պետք է շատ լուրջ փոփոխություններ կատարել նաև ՔԿՀ-ներում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի առումով։ Օպերատիվ բաժինը, որը զբաղվում է ՔԿՀ-ներում հանցագործությունների վերահսկմամբ, ենթարկվում է հենց նույն ՔԿՀ վարչությանը։ ՔԿՎ-ն կամ պետք է առհասարակ չենթարկվի արդարադատության նախարարությանը, կամ ինչ-որ միջանկյալ էտապում ՔԿՎ-ն պետք է դիտարկվի որպես պետական մարմին և դրա ղեկավարին նշանակի պառլամենտը»,- ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանը կարևորում է նաև ՔԿՀ առողջապահական համակարգը արդարադատության նախարարության ենթակայությունից դուրս բերումն ու այն ամբողջությամբ առողջապահության նախարարության ենթակայության տակ տանելը։

Պետք է փոփոխել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքը, որտեղ կան կարգավորումներ, որոնք շատ հեղհեղուկ են, հստակ կանխատեսելի չեն և հստակության կարիք կա։ «Օրինակ՝ զազրախոսությունը կարող է համարվել ռեժիմի խախտում։

Այսինքն՝ օրենքի անհստակության պատճառով ազատազրկված անձի նկատմամբ ՔԿ ծառայողները կարող են պատժողական մոտեցում ցուցաբերել։ Պետք է մի կարևոր խնդիր հասկանալ, որ ՔԿ համակարգը պետք է լինի ամենածայրահեղ միջոցը, քանի որ հանդիսանում է պատժողական քաղաքականության տիպիկ դրսևորում։

Ավելի մեծ ջանքեր պետք է օգտագործել հանցագործությունների կանխման ուղղությամբ։ Պետք է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց հետ աշխատանք տանել և մարդկանց երաշխիքներ տալ, որ հանցագործության կատարումից զատ այլ ճանապարհներ կան ու ցույց տալ դրանք։

Այդ առումով սոցիալական, ֆինանսական, տնտեսական և այլ երաշխիքները շատ կարևոր են։ Պետք է աջակցել մարդկանց, որ դուրս գան այդ վիճակից, իսկ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում հանցագործությունների և կրկնահանցագործությունների ռիսկը մեծ է»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ պետությունն այս հարցում պետք է արմատապես փոխի իր մոտեցումը և պատժողական փիլիսոփայությունից հրաժարվի ու ՔԿՀ-ն դիտարկի որպես ամենածայրահեղ միջոց։ Նման իրավիճակներում չեն լինի նաև վարչապետի նշած խնդիրները։ Շեշտադրումը փոխելու դեպքում, կենտրոնում մարդուն աջակցելու խնդիրը դնելով՝ հնարավոր է ՔԿՀ-ում առկա վերաբերմունքն ու մթնոլորտը փոխել։ «Գնալ այն ճանապարհով, թե իբր բարեփոխում ենք, կատարելագործում ենք ՔԿ համակարգը և այլն, մշտապես ունենալու ենք այն խնդիրները, որոնք այսօր ունենք»,-եզրափակեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում