Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին 73․23 տոկոս քվեաթերթիկների մշակման արդյունքում հավաքել է ձայների 73․06 տոկոսը, Պյոտր Պորոշենկոն՝ 24․61 տոկոսը։ Այս մասին են վկայում Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։
Նշվում է, որ Զելենսկու օգտին 9․9 մլն մարդ է քվեարկել, Պրոշենկոյի օգտին՝ 3․3 մլն։
ԿԸՀ-ի տվյալներով՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում շուրջ 11 մլն մարդ է քվեարկել։










































