Քիչ առաջ «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» հաղորդման հատուկ թողարկման ժամանակ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ Հայաստանի հավաքականը մայիսի 31-ին Ցյուրիխում ընկերական հանդիպում կանցկացնի Ալժիրի հավաքականի հետ:
Սա հավաքականի համար կլինի այն երեք ընկերական հանդիպումներից մեկը, որի հետ ընկերական հանդիպում կանցկացնի: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի, իսկ հունիսի 6-ին Գերմանիայի հավաքականի հետ:







































