ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում շնորհավորել է հայրենակիցներին Քրիստոսի Հարության տոնի առթիվ։ Նա Կիևում է, ԵԽԽՎ բյուրոյի որոշմամբ հատուկ պատվիրակության կազմում դիտարկում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Կապը խափանվել է, որից հետո գրառմամբ նա տեղեկացրել է, որ ինտերնետի պատճառով է ընդհատվել ուղիղ եթերը, բայց խոստացել է ավելի ուշ՝ ձայների հաշվարկից հետո, նորից ուղիղ եթերում պատմել իրավիճակի մասին: