Tuesday, 16 06 2026
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ

Նրա ոտքերի տակ «հողը դողում էր». տեղի ունեցավ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը (տեսանյութ)

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը արձակագիր, «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսին ներկա էին մտավորականներ, քաղաքական գործիչներ ու հասարակ քաղաքացիներ՝ նրա արվեստի երկրպագուները:

Գրքի շնորհանդեսի արարողությունը բացվեց գրողի հետևյալ խոսքերով. «Ինչպես առաքյալը ուղարկվեց երկիր, որպեսզի մահկանացու մարդու, նրա փրկության համար աղոթք անի, այդպես էլ արվեստագետը՝ նկարիչը, երաժիշտը, գրողը, երկիր են գալիս, մի գիրք են գրում, սիմֆոնիա են ստեղծում աղոթքի պես…»:

Հանդիսությունը բացվեց թարգմանիչ, բանաստեղծ Հակոբ Մովսեսի ելույթով, որն իր խոսքում արժևորելով Լ. Խեչոյանի գրական ժառանգությունը՝ ասաց, թե նա իր ստեղծած գրականությամբ եկավ ապացուցելու, որ մահը պայմանականություն է:

«Մենք ամենայն պատասխանատվությամբ, առանց էմոցիոնալ դաշտում հայտնվելու կարող ենք ասել, որ Լևոն Խեչոյանը ստեղծել է այնպիսի գործեր, որոնց տեղը մեր արձակի մեծ վարպետների ստեղծագործությունների կողքին է»,- ասաց Հակոբ Մովսեսը:

Նրա խոսքով, եթե ասելու լինենք, որ «Մհերի դռան գիրքը» Լևոնի լավագույն ստեղծագործությունն է, դա, սակայն, չի նշանակում, թե այն ստվեր կգցի նրա նախորդ գործերի վրա:

Բանաստեղծ, թարգմանիչ, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը գրողին նկարագրեց որպես մարդ, որի ոտքերի տակ քայլելիս «հողը դողում էր», մարդ, որի «գրականությունը ասք էր»։

«Նա այնքան էր բնական, տարերային, որ թվում էր՝ նրա զրույցը բնության հետ երբեք չի ընդհատվի, թեպետ բնաշխարհն առանց նրա թափուր ու դատարկ է թվում՝ մեզ նման նրա կարոտին ապավինելով: Ու կարոտի այդ խեժն է, որ մենք զգում ենք մեր շուրթերին նրա բնագրերը կարդալիս»,- ասաց Հ. Թամրազյանը:

Վերջինս նաև ընթերցեց գրողին նվիրված իր բանաստեղծությունները:

Ելույթի խոսքով հանդես եկավ նաև բանաստեղծ Աղվան Վարդանյանը, որը ընթերցեց Լևոն Խեչոյանին նվիրված «Մի բուռ հող Լևոն Խեչոյանին» բանաստեղծությունը, արժևորեց նրա տեղն ու դերը մեր գրականության մեջ:

Միջոցառմանը հնչեցին նաև դաշնամուրային կատարումներ, Մհերի դռան գրքից մի հատված հանդիսատեսի համար ընթերցեց ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը, ցուցադրվեցին հատվածներ Ջուլիետ Կաժոյանի՝ գրողին նվիրված ֆիլմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում