Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճար և մասնակցել Սուրբ Հարության տոնի պատարագին:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: