Monday, 06 05 2024
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող

Ալավերդիում 28-ամյա երիտասարդը հայհոյել է «հավայի» ֆորմա հագնողներին ու դաժանաբար սպանել ընկերոջը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գարիկ Դալլաքյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ:

28-ամյա Գարիկ Դալլաքյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության ու դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 20-ի սահմաններում Գարիկ Դալլաքյանը մի քանի ալավերդցիների, այդ թվում՝ գործով տուժողներ Հայկ Ս.-ի ու Արմեն Մ.-ի հետ Սանահին թաղամասում գտնվող ավտոտնակներից մեկում հաց է կերել, տնական օղի է խմել:

Ժամը 23-ի սահմաններում զինվորական համազգեստ կրող սպա Վարդան Գ.-ի ներկայությամբ Գարիկ Դալլաքյանը վիրավորական արտահայտություններ է արել համազգեստ կրողների վերաբերյալ, ապա վիճաբանության մեջ է մտել Հայկ Ս.-ի հետ: Վերջինիս հետ դուրս է եկել ավտոտնակից:

Վիճաբանության ընթացքում Գարիկ Դալլաքյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ գտնվող ծալովի, տուրիստական տիպի դանակով 5, որոնցից 2-ը՝ շատ ուժգին հարվածներ է հասցրել Հայկի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով պարանոցի, կրծքավանդակի հետին մակերեսի՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող, գոտկային շրջանի՝ հետորովայնամզային տարածություն թափանցող, հետույքային շրջանի և ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքերի ձևով ծանր վնասվածքներ, որոնց հետևանքով առաջացած տրավմատիկ, հեմոռագիկ և պլևրոպուլմոնալ շոկի արդյունքում Հայկ Ս.-ն մահացել է:

Նույն ժամանակ Արմեն Մ.-ն, դուրս գալով ավտոտնակից և տեսնելով, որ Գարիկը Հայկին դանակով հարվածներ է հասցնում, միջամտել ու հրել է Գարիկին, իսկ վերջինս, ըստ մեղադրանքի, նույն դանակով մեկ հարված է հասցրել Արմեն Մ.-ի որովայնին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ որովայնի խոռոչ թափանցող վնասվածքի ձևով:

Նախաքննության ժամանակ Գարիկ Դալլաքյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Նա հայտնել է, թե դեպքի օրը Կամոյի ավտոտնակում տնական մրգային օղի են խմել: Քիչ անց մի քանի տղաներ էլ են եկել ավտոտնակ, այդ թվում՝ Հայկը, Վարդանը, Արմենը… Վարդանը զինվորական սպա է, եկել էր համազգեստով:

Նրանց գալուց հետո ինքը շարունակել է խմել: Խոսակցության ընթացքում ինքը Վարդանին ասել է. «Կարևորը ֆորմա հագնելը չի, մարդս մարդ ըլնի»:

Տղաները իրեն հորդորել են նման բաներ չասել:

Մի քանի րոպե անց Վարդանն ու Արթուրը հեռացել են:

Հայկն իրեն առաջարկել է դուրս գալ ավտոտնակից:

Դուրս են եկել, քայլել են մոտ 15 մետր: Խոսել են իր կողմից Վարդանին վիրավորելու մասին: Հայկը անհասկանալի պատճառով իրեն հայհոյել է: Ինքը զայրացել է այդ հայհոյանքից, տաբատի գրպանից հանել է իրեն պատկանող դանակը ու մի քանի անգամ հարվածել է Հայկին: Վերջինս ընկել է գետնին:

Դրանից հետո ինքը դանակով էլի է հարվածել Հայկին՝ չի հիշում՝ քանի անգամ: Ապա տեսել է մոտեցող Արմենին: Որպեսզի նա չմոտենա, դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնին ու դիմել է փախուստի:

Ճանապարհին զանգել է ծանոթ տաքսիստի, խնդրել է իրեն տանել Թեղուտ գյուղ: Գնացել է կնոջ ծնողների տուն:

Ճանապարհին վարորդը տեսնելով իր ձեռքերին արյան հետքերը՝ հարցրել է՝ ի՞նչ է պատահել, ինքը պատասխանել է՝ իբր քթից արյուն է եկել:

Աները, տեսնելով իր հագուստների ու ձեռքերի վրայի արյան հետքերը, նույնպես հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Ինքն ասել է, թե կռիվ է արել:

Լվացվել է, մաքրել է դանակի վրայի արյան հետքերը, դանակը դրել է գրպանը: Ցանկացել է քնել, բայց ոստիկանները եկել ու իրեն տարել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խուզարկությամբ իր գրպանում հայտնաբերել ու առգրավել են դանակը:

Գարիկ Դալլաքյանը հայտարարել է, թե զղջում է, խնդրել է ներել իրեն:

Դատարանում հարցերին պատասխանելով՝ Գարիկը հայտնել է՝ ինքը Վարդանի հասցեին ասել է՝ կարևորը ֆորման չի, մարդս մարդ ըլնի: Հայկը իրեն հարցրել է՝ որ էդպես ա, Ապրիլյան պատերազմին ինչո՞ւ չմասնակցեցիր: Ինքն էլ նույն հարցը նրան է տվել: Հայկն ասել է, թե վախեցել է:

Ինքն էլ ասել է՝ ուզում էի գնամ, բայց արդեն չէին տանում: Դրանից հետո Հայկն առաջարկել է ավտոտնակից դուրս գալ ու խոսակցությունը դրսում շարունակել…

Հետո, ըստ Գարիկ Դալլաքյանի, դրսում Հայկն իրեն հայհոյել է, հարվածել, գետնին է գցել, ոտքերով է խփել…

Ըստ Գարիկի՝ ինքը նախկինում Հայկի հետ խնդիրներ չի ունեցել, նրան խփել է միայն այդ պահին իրեն վիրավորելու համար…

Արմեն Մ.-ին էլ խփել է պատահական՝ իներցիայի տակ է խփել՝ շրջվելու պահին: Ինքը նրան չի հետապնդել, պարզապես իրեն է պաշտպանել, քանի որ վտանգ է զգացել:

Ինքը չի ցանկացել Հայկին սպանել, մութ էր, ինքը խփում էր, բայց չէր պատկերացնում, որ հարվածները դիպչում են նրան, ու չէր ցանկանա, որ այսպիսի ավարտ լինի…

Տուժող Արմեն Մ.-ն Գարիկի ցուցմունքից հետո հայտարարել է, թե Գարիկի պնդումն այն մասին, որ Հայկը նրան խփել, գցել է գետնին, իրականությանը չի համապատասխանում: Նրանց դուրս գալուց վայրկյաններ անց ինքն է դուրս եկել ու տեսել է, որ Գարիկը նստած է Հայկի վրա ու դանակով խփում է Հայկին…

Տուժող Արմեն Մ.-ն հայտնել է, թե Գարիկն իրենց թաղի բնակիչ է, նույն թաղում են մեծացել, Հայկն էլ կողքի բակից էր, նրա հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել:

Երբ դրսում տեսել է Գարիկին՝ Հայկի վրա նստած ու հարվածներ հասցնելիս, մոտեցել , քաշել է Գարիկին ու մի կողմ է հրել: Գարիկը առաջացել է, ինքն էլ գնացել է դեպի Գարիկը, բռնել է նրա շորերից, նախատել է: Այդ ժամանակ Գարիկը դանակով խփել է իրեն:

Վարդանը զորամասերից մեկում դասակի հրամանատար է, նա եկել էր զինվորական համազգեստով: Գարիկը ասել է. «Ֆորմեն չեմ հարգում, ֆորմեն կռվող տղու համար կապ չունի», հետո նա հայհոյել է համազգեստ կրողների հասցեին: Բոլորով Գարիկին դիտողություն են արել, Արթուրն ու Վարդանը հեռացել են… Հայկը դիտողություն է արել, Գարիկը նրան ասել է՝ էդքան չկաս, որ ինձ դիտողություն անես… Նրանք դուրս են եկել ավտոտնակից՝ խոսակցությունը շարունակելու, քիչ հետո իրենք «դմփոց» են լսել…

Արմեն Մ.-ն պահանջել է, որ կատարածի համար Գարիկ Դալլաքյանը ենթարկվի պատասխանատվության…

Դատարանը ոչ արժանահավատ է գնահատել Գարիկ Դալլաքյանի՝ դատարանում առաջ քաշած վարկածը, թե Հայկի հարվածներից պաշտպանվելու համար է դանակը գործադրել:

Դատարանը հաշվի է առել, որ Գարիկ Դալլաքյանի խնամքին են չորս և հինգ տարեկան երեխաները, թոշակառու, վատառողջ ծնողները:

Որպես Գարիկ Դալլաքյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առնվել, որ հանցավոր արարքները նա կատարել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով:

Գարիկ Դալլաքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով: Նա վերջին հաշվով դատապարտվել է 15 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի նոյեմբերի 29-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել ամբաստանյալ Գարիկ Դալլաքյանը:

Վերաքննիչ բողոքում նա շեշտել էր, թե ինքը դանակով հարվածներ հասցնելու պահին ոչ թե տուժող Հայկ Ս.-ին սպանելու, այլ ինքն իրեն պաշտպանելու նպատակ է ունեցել: Հայկի գործողություններից ինքը վնասվածք է ստացել թիկունքի շրջանում:

Գարիկ Դալլաքյանը խնդրել էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ դիտավորյալ սպանության մասով, այդ մասով կայացնել արդարացման դատական ակտ կամ արարքը վերաորակել որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարված սպանություն: Այդ պահանջներից որևէ մեկը չբավարարելու դեպքում, եթե վերաքննիչ քրեական դատարանը հաստատված գնահատեր, որ կատարվել է դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, ապա ամբաստանյալը խնդրել էր այդ արարքի համար սահմանված պատժաչափը մեղմացնել՝ հաշվի առնելով իր անձը, խնամքի տակ գտնվող մանկահասակ երեխաներին ու հիվանդ ծնողներին…

Վերաքննիչ դատարանում պատասխանելով հարցերին՝ ամբաստանյալն ասաց, թե ինքն էլ «ընտիր» չի. «Ոչ մեկս էլ ընտիր չենք… Ֆորմա հագնողների մասին էդ խոսքերն ասել եմ որպես կատակ, խոսք էր՝ ասել եմ… Ես էլ եմ ժամանակին ֆորմա հագել, ծառայել եմ բանակում… Ես Հայկին դանակով խփել եմ ոչ թե իմ արած արտահայտության պատճառով, այլ՝ որովհետև նա ինձ դուրս կանչեց… Ես ինձ պաշտպանում էի…»:

Մեղադրող դատախազը, առարկելով ամբաստանյալի բերած վերաքննիչ բողոքի դեմ, նշեց, որ այն անհիմն է, ենթակա է մերժման: Ամբաստանյալի պնդումը, թե դանակով հարվածներ է հասցրել՝ գտնվելով անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ըստ դատախազի, չի բխում գործով ձեռք բերված ապացույցներից:

Գործի քննության ընթացքում հերքվել է ամբաստանյալի կողմից անհրաժեշտ պաշտպանության կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման վիճակում գտնվելը:

Դատախազը դատարանի ուշադրությունը հրավիրեց Գարիկ Դալլաքյանի կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանի վրա՝ նա հարբածության վիճակում դանակի հարվածներով մի երիտասարդի զրկել է կյանքից, մյուսի առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Ըստ դատախազի՝ առաջին ատյանի դատարանը կայացրել է հիմնավոր ու պատճառաբանված դատական ակտ, նշանակել է համաչափ պատիժ, դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան, վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման:

Տուժող Արմեն Մ.-ն, նշելով, որ գույքային պահանջ չունի Դալլաքյանից, միաժամանակ պնդել է, որ Գարիկ Դալլաքյանը արժանի է պատժի, առաջին ատյանի դատարանի դատավճիռը պետք է թողնվի անփոփոխ:

Դատական այս նիստին կողմերը դատաքննությունը լրացնող միջնորդություններ չարեցին: Ամբաստանյալը պնդեց իր բերած վերաքննիչ բողոքը:

Վերաքննիչ դատարանը՝ Ա. Մնացականյան, Մ. Արղամանյան, Կ. Մարդանյան կազմով, հեռացավ խորհրդակցական սենյակ:

Քիչ անց հրապարակվեց վերաքննիչ դատարանի որոշումը՝ Գարիկ Դալլաքյանի վերաքննիչ բողոքը մերժվեց: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 15 տարի ազատազրկումով, թողնվեց անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում