Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, մոդել Պամելա Անդերսոնը, որը պատրաստվում է հինգերորդ անգամ ամուսնանալ, առաջին անգամ ցույց տվեց իր ընտրածին: Playboy-ի 51-ամյա աստղը Intimately Magazine ամսագրի համար 33-ամյա ֆուտբոլիստ Ադիլ Ռամիի հետ նկարահանվել է զգայական ֆոտոշարքում:
Լուսանկարում, որը զարդարում է իսպանական ամսագրի շապիկը, իրար աչքերի մեջ նայող սիրահարները՝ Պամելան և Ադիլն են։ Համարում կլինեն նաև մի քանի այլ լուսանկարներ, որոնցում Պամելան ներկայանում է ներքնազգեստով, լողազգեստով և երկար փեշով երեկոյան զգեստով:
Հիշեցնենք, որ ծագումով Մարոկկոյից, ֆրանսիացի ֆուտբոլիստ Ադիլ Ռամին այս տարվա մարտին ամուսնության առաջարկ էր արել Պամելա Անդերսոնին: Հարսանիքը հավանաբար կկայանա ամռանը։

Պամելա Անդերսոնը պաշտոնապես դեռ չի հաստատել այդ տեղեկությունը, սակայն, հարցազրույցում նա խոստովանում է, որ ամուսնությունը նշանակալի իրադարձություն չի համարում։









































