Վրացի բնապահպան Նինո Չխոբաձեն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի վերամշակված թափոնները Վրաստանով Ռուսաստան տեղափոխելու շուրջ Թբիլիսիի հետ բանակցություններ վարելու՝ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հայտարարությանը։
Բնապահպանը դեմ է այդ գաղափարին։ Նրա կարծիքով՝ վրացական կողմը չի համաձայնի, քանի որ բեռների անվտանգությունն ապահովելն անհնար է։
Բացի այդ, ըստ նրա, վերամշակված ռադիոակտիվ թափոնները հիմնականում տեղափոխվում են երկաթուղով: Իսկ Վրաստանի-Ռուսաստան անմիջական երկաթուղային հաղորդակցություն չկա: Ուստի, հատուկ բեռնարկղերով թափոնները պետք է անցնեն ոչ միայն Վրաստանով, այլև Ադրբեջանով, ինչը անվտանգ չէ: Ռադիոակտիվ նյութեր ետղափոխելիս ճանապարհը պետք է միանգամայն ազատ լինի, ինչը կկաթավածահարի ավտոմեքենաների երթևեկությունը։
Նրա համար անընդունելի է մանավանդ այն, որ ռուսական ընկերությունը պատրաստվում է թափոնները վերամշակել ռազմական նպատակներով։ Չխոբաձեն հավելել է նաև, որ Հայաստանի ատոմակայանի մերձակայքում թափոնները պահելու համար նախատեսված վայր կա։