Friday, 26 06 2026
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Որ 10-ի «մեղքը» դառնա բոլորիս մեղքը

Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրավիճակը, թերևս, ունի որոշակի գույքագրման անհրաժեշտություն: Վաղը լրանում է տարելիցը այն ողբերգական իրադարձության, որը, թերևս, դարձավ Հայաստանում ներքաղաքական կյանքի որոշ մասով տեսանելի, իսկ որոշ մասով էլ` անտեսանելի, բայց կարծես թե հիմնական շարժիչ ուժը:

Խոսքը Մարտի 1-ի մասին է, երբ Երևանի կենտրոնում սպանվեց 10 մարդ, ում «մեղքն» այն էր, որ համարձակվել էր, ի թիվս տասնյակ հազարավոր այլ քաղաքացիների, բողոքել նախագահի ընտրության կեղծիքի դեմ և փորձ անել տեր կանգնել իր իրավունքին:

Դրանից հետո տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, կամա թե ակամա, այս կամ այն կերպ իրենց վրա կրում էին և կրում են ու թերևս դեռ երկար ժամանակ կրելու են Մարտի 1-ին տեղի ունեցածի «դրոշմը»: Օրինակ` Հայաստանի քաղաքական դաշտը վեց տարի առաջ հստակ սահմանազատվել էր, այսպես ասած, սևի ու սպիտակի, դաշտը հստակեցվել էր, մարգինալ ուժերը կամ հայտնվել էին լուսանցքում, կամ էլ ծվարել իշխանական թևի տակ, այդպիսով թեթևացնելով թե՛ հասարակության տեսադաշտը, թե՛ քաղաքական դաշտն ընդհանրապես:

Քաղաքական թթվածինն ավելացել էր: Բայց աստիճանաբար, վեց տարիների ընթացքում, քաղաքական որոշ գործընթացների միջոցով իշխանությանը հաջողվեց լղոզել իր համար այդքան անցանկալի քաղաքական հստակությունը` այդպիսով փորձելով հասարակության համար սահմանափակել քաղաքական թթվածնի քանակը: Ու հենց այդտեղ է, որ իր կանխոշորիչ դերը կատարում է Մարտի 1-ի ողբերգության «դրոշմը», քանի որ լինելով Հայաստանի նոր քաղաքական իրավիճակի, կամ այսպես ասած` երրորդ հանրապետության երրորդ տասնամյակի դառը մուտքը, Մարտի 1-ը անխուսափելիորեն բացահայտում է ցանկացած քաղաքական ուժի, երբ հարկ է լինում թեթևակի դիրքորոշում արտահայտել անգամ այդ հարցի կապակցությամբ:

Բավական է որևէ ուժի դիրքորոշում հարցնել 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցածի հանդեպ, երբ անմիջապես ի հայտ է գալիս, թե ի՞նչ քաղաքական ուժի հետ գործ ունենք, քաղաքական ուժի՞ հետ գործ ունենք ընդհանրապես, թե՞ ոչ, ի՞նչ նպատակներ է հետապնդում այդ ուժը քաղաքական դաշտում և այլն, և այլն:

Ցավալի է, որ այսօր ներքաղաքական լակմուսի թուղթ է դարձել Երևանում տեղի ունեցած ողբերգություն-հանցագործությունը, բայց փաստն այն է, որ հենց դրա շնորհիվ են նաև ինչ-որ առումով կանխվում քաղաքական անարյուն և քողարկված հանցագործությունները, որ կատարվում են պետության և հասարակության հանդեպ, երբ որևէ քաղաքական ուժ փորձում է հասարակությանը մոլորության մեջ գցել իր երեսպաշտությամբ, ինչի հնարավորությունը ընձեռեցին հայ-թուրքական գործընթացն ու Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի որոշակի ակտիվացումը:

Մեծ հաշվով, երբ փորձում ենք իրավիճակը դիտարկել մակերեսից թեկուզ մի փոքր ավելի խորը, ապա թերևս դժվար է չնկատել, որ վեց տարին Հայաստանի ներքաղաքական կյանքում չի փոխել գրեթե ոչինչ, և իրավիճակը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին էր 2008 թվականի սկզբին: Նույնիսկ արտաքին նոր գործընթացները, որոնք դարձել են իշխանության համար քարոզչական լավ գործիք և ներքաղաքական նոր իրավիճակի իմիտացիաների գործիք, իրավիճակը չեն կարողանալու փոխել ըստ էության, որովհետև ոչ թե ներքին իրավիճակն է պայմանավորված այդ արտաքին իրողություններով, այլ դրանց վերջնարդյունքը, կամ առարկայական որևէ հանգրվանի հասնելն է պայմանավորված ներքին իրավիճակով: Եթե չեն լուծվել այն խնդիրները, որոնք հանգեցրին 2008 թվականի Մարտի 1-ին, և չեն լուծվել Մարտի 1-ից հետո սրված հասարակական-քաղաքական խնդիրները, արտաքին որևէ գործոն մակերեսից ներքև չի իջնելու և խորքային առումով չի փոխելու հայաստանյան ներքին իրավիճակը, որովհետև այդ իրավիճակի տերը արդեն ոչ մեկը չէ` իշխանությունը չէ, նույնիսկ ընդդիմությունը չէ, Արևմուտքը կամ Ռուսաստանը չեն, Եվրոպան չէ: Այդ իրավիճակի տերը Հայաստանի հասարակությունն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում