Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընտրության հարցը: Վարչապետը այդ պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ դիմել է վարչապետին՝ խնդրելով Գեղամ Գևորգյանի թեկնածությունը հետ կանչել: «Ձեր ղեկավարման ստաժը չի բավարարում, որն անհրաժեշտ է նշյալ հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար»,- հավելեց Մարուքյանը՝ հավելելով, թե կարծում էր վարչապետն իր դիմումը կբավարարվի:
Մարուքյանի խոսքով, սակայն, թեկնածուն դիմել է վարչապետի ենթակա մարմնի ղեկավարին և պարզաբանում խնդրել. «Գարուշ Դավթյանը պարզաբանել է՝ չունենալով պարզաբանելու իրավունք, երկրորդ՝ պարզաբանումը չի համապատասխանում Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքին, և չի ապացուցվում այն հանգամանքը, որ դուք կարող եք կանգնել այդտեղ որպես թեկնածու»:
«Մենք ընտրելու ենք հանձնաժողովի նախագահի, որը չի կարող լինել հանձնաժողովի նախագահ օրենքով: Սրանով մենք ռումբ ենք դնում հանձնաժողովի տակ. ցանկացած որոշում վաղը կարող է վիճարկվել, որ հանձնաժողովը չի կազմավորվել օրենքի հիման վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում: