Mizuho Securities ներդրումային ընկերության վերլուծաբան Էբհեյ Լաման հայտարարել է, որ Apple-ի նոր սմարթֆոնների հայտնվելուն կարելի է սպասել արդեն այս ամռանը: Փորձագետը հայտնում է, որ iPhone-ի հաջորդ սերունդը շուկա դուրս կբերվի Apple-ի համար ավանդական դարձած ժամկետից շուտ: Ավանդաբար Թիմ Կուկի ընկերությունն իր նոր սմարթֆոնները ներկայացնում է աշնանը, սակայն այս անգամ ամեն ինչ կարող է այլ կերպ լինել՝ կարծում է Լամբան: Այս մասին հաղորդում է Vesti-ն:
Ենթադրվում է, որ նոր iPhone-ն ու iPhone-ի պլանշետաֆոնը կթողարկվեն ընթացիկ տարվա հուլիսին:
Փորձագետը հաստատում է, որ iPhone 6-ի հետ միաժամանակ կթողարկվի նաև հսկա սմարթֆոն: iPhone 6-ը կունենա 4.7 դյույմանոց էկրան, իսկ հսկա սմարթֆոնի դիսփլեյի անկյունագիծը կկազմի 5.5 դյույմ:
Լամբան կապվել է ասիացի մատակարարների իր աղբյուրների հետ և պարզել, որ այս տարի ծրագրվում է iPhone-ի բաղադրիչ մասերի մատակարարումները սկսել ավելի շուտ, քան նախորդ տարիներին: Դա իբր թույլ կտա ժամանակին թողարկել նոր սմարթֆոնների անհրաժեշտ քանակություն:
Վերլուծաբանը խոսել է նաև iOS 8 նոր բջջային հարթակի մասին, որը կտեղադրվի iPhone-ի վրա:
Տեղեկություններ կան, որ 5.5 դյույմանոց պլանշետաֆոնը կթողարկվի ապրանքային նոր շարքի ներքո:










































