ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ ԱՄՆ նախկին առաջնորդ Բարաք Օբաման ոչ մի միջոց չի ձեռնարկել 2016-ի նախագահական ընտրությունները Ռուսաստանի միջամտությունից պաշտպանելու համար։
Սակայն Թրամփն ընդգծել է, թե «ինչ էլ որ ռուսներն արեցին» չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։
«Ինչ նէլ որ ռուսներն արեցին 2016-ին ընտրությունների հետ կապված, դա արվել է, երբ Օբաման է եղել նախագահ։ Նրան ասել են այդ մասին, իսկ նա ոչինչ չի ձեռնարկել։ Բայց ամենագլխավորը՝ քվեարկության վրա դա չի ազդել»,-գրել է Թրամփը։
Ապրիլի 18-ին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը կոնգրեսին զեկույց է ներկայացրել, որը հաստատել է Թրամփի շտաբի և Ռուսաստանի միջև պայմանավորվածության բացակայությունը։