Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Մեդիան չէ հեղափոխության հեղինակը, ժողովուրդն է անում հեղափոխություն. Հրայր Թամրազյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը:

-Պարոն Թամրազյան, Դուք ներկա եք եղել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններին, այնուհետև՝ 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններից հետո ծավալված պայքարին, իսկ այժմ՝ Ուկրաինայի Մայդանում ընթացող իրադարձություններին: Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն ունի մեդիան արդի հեղափոխությունների վրա:

-Եթե խոսքը Մայդանի մասին է, ապա պետք է նշել, որ դա համաժողովրդական շարժում էր, եթե Հայաստանում, ենթադրենք, նախագահական ընտրություններին մասնակցում էին ընդդիմադիր մի քանի գործիչներ, ապա Եվրամայդանի շարժմանը մասնակցում էր ողջ ընդդիմությունն ու ողջ ժողովուրդը, և, ընդհանրապես, Եվրամայդանը ժողովրդական շարժում էր: Մեզանում ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտեցին ընտրությունները և, բնականաբար, ընտրություններից հետո չմիացան այն շարժմանը, որ ղեկավարում էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ իմաստով ինչ-որ տեղ հայաստանյան շարժումը սահամափակված էր ընտրազանգվածի որոշակի հատվածով, ուստի այն ոչ մի կերպ չի կարելի համեմատել ուկրաինական ժողովրդական հուժկու ընդվզման հետ: 

Ուկրաինայում պայքարը ոչ միայն քաղաքական էր, այլև սոցիալական, մարդիկ պայքարում էին սոցիալական անարդարության, կոռումպացված պաշտոնյաների դեմ, նրանք ընդհանրապես հոգնել էին իրենց ղեկավարներից և բոլոր քաղաքական գործիչներից: Ինչ-որ իմաստով Ուկրաինայի գործող ընդդիմությունը չէր վերահսկում այս շարժումը:

Յանուկովիչը միանձնյա որոշել էր փոխել ժողովրդի կողմնորոշումը, կտրել նրան Եվրոպայից և միանալ Մաքսային միությանը: Կարելի է ասել, որ սա խորհրդանշում էր վերադարձ դեպի խորհրդային անցյալ, և, բնականաբար, այս որոշումը չէր կարող ընդունելի լինել հատկապես ուկրաինացիների համար: Ուկրաինան խորհրդանշական ձևով բաժանված է արևելյան և արևմտյան թևերի, ՄՄ-ն հանտկապես անընդունելի է Ուկրաինայի արևմտյան շրջանների համար, քանի որ այստեղ ընդգծված եվրոպական կողմնորոշում կա, արևմտյան հատվածի ուկրաինացիները միշտ ապրել են եվրոպական չափանիշներով, նույնիսկ այլ երկրների կազմում են եղել, իսկ արևելյան հատվածն ավելի շատ կապված է եղել Ռուսաստանի հետ, մեծ է ռուսախոս բնակչության թիվը: Բացի այդ, Ուկրաինայում երկրաքաղաքական բախում էր, բախվում էին արևմուտքն ու Ռուսաստանը, և ահա այս լուռ առճակատումը հիմա ավելի է սրվել: Այն, ինչ տեղի ունեցավ Մայդանում, թե՛ մասշտաբների առումով, թե՛ գաղափարախոսական առումով հնարավոր չէ համեմատել հայաստանյան իրավիճակի հետ, դրա համար էլ չի կարելի այս երկու իրադարձությունները համեմատել միմյանց հետ:

Մեր նախագահական ընտրություններից հետո «ԵՄ թե՞ ՄՄ» հարցը շատ հպանցիկ շոշափվեց, միայն Րաֆֆի Հովհաննիսյանն էր խոսում այդ մասին, հետընտրական բողոքի ակցիաներում այդ հարցն օրակարգում չկար:

Շատ դժվար է գերագնահատել մեդիայի դերը հատկապես այդ մասշտաբի իրողությունների ժամանակ, երբ գործ ունենք զանգվածային միջոցառումների հետ, որոնք փոխում են երկրների ճակատագիրը: Եթե հետևենք ուկրաինական իրադարձությունների լուսաբանմանը, կտեսնենք, որ նոր մեդիադաշտը մեծ դեր խաղաց: Այն, ինչ կոչում ենք ուղիղ եթեր, ինտերնետային մեդիա, ունեցավ հսկայական ազդեցություն: Ստեղծվեցին նոր լրատվամիջոցներ հենց հեղափոխության սկզբից, ինքը՝ իրադարձությունը ստեղծեց մեդիա, որն ուղիղ ռեժիմով հեռարձակում էր, թե ինչ է կատարվում Մայդանում:

Ավանդական լրատվամիջոցները չէին հասցնում մրցել այդ նորաստեղծ կայքերի հետ: Արևմուտքի տեղեկությունների հիմնական աղբյուրը հենց այդ նորաստեղծ լրատվամիջոցներն էին: Այդ լրատվամիջոցներից ստացված տեղեկությունների հիման վրա է, որ արևմտյան ղեկավարներն իրենց որոշումները կայացրին: Եթե ուղիղ եթերից այդ սպանդը չհեռարձակվեր, դժվար է ասել՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան այդքան արագ կարձագանքեի՞ն և պատժամիջոցներ կսահմանեի՞ն Յանուկովիչի իշխանության դեմ:

Ուղիղ եթերը Հայաստանի դեպքում նպաստեց նրան, որ բախում տեղի չունեցավ ժողովրդի և ոստիկանների միջև: Դժվարանում եմ ասել՝ ինչ կլիներ, եթե Մարտի 1-ի դեպքերը  ուղիղ հեռարձակեին: Իմ կարծիքով, շատ հնարավոր է՝ իրադարձությունները այլ ընթացք ունենային, Արևմուտքի արձագանքն այլ լիներ:

-Պարոն Թամրազյան, նման իրավիճակներում շատ արդիական են ուղիղ եթերները: Շատերն ասում են, որ Կիևի ուղիղ եթերները մեծ ազդեցություն են ունեցել իրադարձությունների զարգացման վրա, իսկ մեզանում կարծես թե հակառակն է: Մարդիկ դուրս չեն գալիս փողոց, ուղիղ եթերով են հետևում իրադարձություններին:

-Ընդհանրապես, ուղիղ եթերը նոր մեդիայի դրսևորման ձև է՝ նոր տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ինֆորմացիայի տարածումը շատ արագ է տեղի ունենում: Եթե նախկինում թերթերը մեկ օր հետո, իսկ  հեռուստատեսության միջոցով իրադարձության մասին նյութը մինչև եթեր էր գնում՝ մեկ օր կարող էր տևել, ապա ուղիղ եթերը իրադարձությունը փոխադրում է մարդկանց տներ:

-Նախագահական ընտրություններից հետո անընդհատ ուղիղ եթերներ էին լինում, մարդիկ տեղյակ էին, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածի շատ քիչ մասը դուրս եկավ փողոց:

-Եթե մարդիկ ցանկություն ունեն փողոց դուրս գալու, անպայման դուրս կգան, այսինքն՝ լրատվամիջոցը որևէ մեղք չունի՝ ցույցերում շատ մարդ կա, թե քիչ: Նույնիսկ Ուկրաինայում հայտնի չէր, թե ուղիղ եթերը նպաստո՞ւմ է, թե՞ ոչ, որովհետև մարդիկ պարզապես հեղափոխական տրամադրություն ունեին: Ուղիղ եթերը նպաստեց նրան, որ Արևմուտքը և հասարակությունը կարողանան հետևել այդ իրադարձությանը և ավելի տեղեկացված լինեն: Այն հանցանքը, որ կատարվեց ուկրաինական կառավարության կողմից, տասնյակ սպանվածները, ուղիղ եթերում ցուցադրվելով, պարզ ցույց էին տալիս, թե ոստիկանը կամ նշանառուն ինչպես են սպանում ցուցարարին, և այս իմաստով ուղիղ եթերը շատ նման էր փաստական վավերագրության, մարդիկ տեղեկանում էին՝ ով է մեղավոր այս հանցանքի մեջ: Ուղիղ եթերները նպաստեցին, որ մարդիկ դուրս գան փողոց, աջակցեն, նաև սոցցանցերի դերն էր մեծ: Օրինակ՝ արաբական գարունը սոցցանցերի միջոցով է տարածվել: Ընդհանրապես սխալ է ասել, որ մեդիան նպաստում է հեղափոխությանը, ես կարծում եմ՝ այլ կերպ է տեղի ունենում այդ փոխազդեցությունը, հեղափոխությունը մարդիկ են անում, մեդիան չի անում, ինչքան էլ ուղիղ եթերով ցույց տանք, եթե այդ հեղափոխական վիճակը չկա, մարդիկ չեն գնա: Մամուլը չի կարող անել որևէ բան, և չպետք է անի, մամուլը պետք է չեզոք լինի, պետք է կարողանա իրադարձության մասին տեղեկացնել մարդկանց, հասարակությանը:

-Իսկ ի՞նչ դեր ունի մեդիան հանրային գիտակցության բարձրացման և քաղաքացիական հասարակության ձևավորման առումով:

-Մամուլի ֆունկցիան այն է, որ տեղեկացնի հասարակությանը, լուսաբանի իրադարձությունը բոլոր կողմերից, լինի օբյեկտիվ, չաղավաղի իրադարձությունը, մնացած ամեն ինչը, ինչ խոսում են մամուլի մասին, ես կարծում եմ՝ սուբյեկտիվ կարծիք է: Մամուլը չպիտի կորցնի իր չեզոքությունը, նույնիսկ եթե կան իրադարձություններ, որոնց կողմ է լրագրողը: Ենթադրենք, կուտակային կենսաթոշակի հարցը, լրագրողն էլ չի ուզի, որ իր աշխատավարձը նվազի 5-10 տոկոսով, բայց նա պետք է կարողանա պահել օբյեկտիվությունը:

Ընդհանրապես, քաղաքացիական հասարակության ձևավորմանը ոչ թե մամուլն է նպաստում, այլ գուցե հենց քաղաքացիական հասարակությունն է նպաստում  նոր մեդիա դաշտի ձևավորմանը: Եթե հետևենք, թե քաղաքացիական լրագրության ձևավորումն ինչպես տեղի ունեցավ, ապա կտեսնենք, որ նույն այդ քաղաքացիական հասարակության անդամները, համաձայն չլինելով մամուլի աշխատանքին, իրենք են իրենց տեսախցիկը վերցնում, գնում փողոց, նկարահանում այդ իրադարձությունը և տեղադրում իրենց կայքէջում կամ ֆեյսբուքի էջում և այդ կերպ իրենց դժգոհությունն են հայտնում այն լրատվամիջոցներին, որոնք անաչառ չեն: Ինչ-որ իմաստով ստացվում է քաղաքացիական հասարակության և մամուլի փոխազդեցության արդյունքում ստեղծված մի յուրատեսակ մեդիա, որը կոչվում է քաղաքացական լրագրություն՝ սիթիզեն ջորնալիզմ։

Եվ այդ հեղափոխությունը նաև Հայաստան է մտել:

-Այո, Հայաստանում էլ է դա տեղի ունենում, ինքս հետևում եմ տարբեր մարդկանց տեսանյութերին, տարբեր մարդկանց ֆեյսբուքյան գրառումներն եմ կարդում, բլոգերներին եմ հետևում, կայքէջերին. դա շատ հետաքրքիր է, մամուլի համար շատ մեծ օժանդակություն է, և այդ իմաստով մի կողմից մենք օգնում ենք քաղաքացիական հասարակության ձևավորմանը, մյուս կողմից քաղաքացիական հասարակությունն է նպաստում և ինչ-որ իմաստով ստիպում, որ մամուլն էլ ավելի ձերբազատվի ավանդական կապանքներից, խորհրդային ժամանակից մնացած ինքնագրաքննության բնազդից, որը սահմանափակում է մամուլի հնարավորությունները: Իսկ այն քննադատությունները, թե ով ասես հոդված է գրում, ամեն մարդ լրագրող է դարձել, համարում եմ սխալ, մարդիկ իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու ամեն ձևով: Ինձ համար ամեն ունկնդիր և հեռուստադիտող լրատվության պասիվ սպառողներ չեն, նրանք նույնպես դառնում են տեղեկատվության կրողներ և իրավունք ունեն դա կիսելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում