Գերմանիայի Քյոլն քաղաքում անսովոր ծննդաբերություն է տեղի ունեցել, որոնք բժիշկները անվանել են «բժշկական սենսացիա», և հնարավոր է, «համաշխարհային ռեկորդ»։ Երկվորյակները լույս աշխարհ են եկել 97 օրվա տարբերությամբ։ Նրանց ծննդյան վկայականներում տարբեր տարեթվեր են նշված։
Այսպես, 2018թ․ նոյեմբերի 17-ին Օքսանա անունով մայրիկը հղիության 26-րդ շաբաթում վաղաժամ լույս աշխարհ է բերել Լիանին։ Երեխան կշռել է 900 գրամ։ Նրա ծնունդից հետո ծննդկանի մոտ ցավերը դադարել են և արգանդի վզիկը փակվել է։ Բժիշկները որոշեցին մորը՝ երկրորդ երեխային մինչև վերջ կրելու հնարավորություն տալ, և դա աշխատեց։
Լիանի քույրը՝ Լեոնին ծնվել է սպասված ժամանակից 4 օր ուշ՝ 2019թ․ փետրվարի 22-ին։ Նա կշռել է 3,7 կգ։