Խորհրդարանը Գարեգին Բաղրամյանին ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ: Նրա օգտին կողմ քվեարկեց 85, դեմ՝ 20 պատգամավոր: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց, որ ընտրություններին մասնակցել է 106 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր: